Wednesday 19 February 2014

Կիսվել եմ ՈՒԶՈՒՄ............

Կիսվել եմ ՈՒԶՈՒՄ............

Ուզում եմ կիսվել,ոչ թե բառացի ,այլ կիսվել ,այս անգամ ոչ թե ուրախություն կամ տխրության,այլ լոկ ուզում եմ կիսել ներսս ,կիսել ,փոքր ինչ գուցե մյուս կեսով ես թուլանամ ....

Ձգվել են զգայարներս ,ձգվել են որ չպատռվեմ ցավից ,լոկ ձգվել են ,որ մի կերպ շնչացող շունչս ,չանշնչնա ,ուզում եմ ներսս թափել ,ինչպես հնացած այն արկղ,որի մեջ կա հիշողություններ ,որի մեջ կա ,լոկ մի պատմություն....

Այնքան եմ հոգնել հիշողություններից ,ամեն րոպե կարծես հետապնդում են ինձ ,իրոք ճիշտ է ,որ ցանկացած բան կյանքում ,կապում են հաճախ այն մարդու հետ ,որն այլևս չկա,,,ամեն քայլափոխից ,ամեն մի չնչին բան անգամ ստիպում է կարոտել նրան ,կապել անգամ կապ չունեցող ոչինչը նրա հետ ,տեսնես ինչ՞ից  է,ինչի՞ց է որ ,հաճախ ապրում եմ նրանով,շնչում եմ նրանով,նա չկա այլևս,բայց ես չեմ դադարում ապրել նրանով......
Չեմ դադարում կարոտել ու հիշե,չեմ դադարում........

Օրերս, ժամերս ,այնքան դանդաղեն ընթանում ,որ այդ ընթացքում ,ես էլ նրանց հետ դանդաղ լուռ տառապում եմ ,փորձում ինքս ինձ հավատացնել ,որ տառպանքը ,լոկ ուժեղների համար է,իսկ ախ ,իսկ գիտեք ,այնքան եմ հոգնել ,այդ տառապանքից ,որ քիչ է մնում այն վաճառեմ,ցանկացած գնով,անգամ նվիրեմ անվճար ,միայն թե այլևս այն չզգամ.....
Չունենամ ու չշնչեմ դրանով......

Երնեկ լիներ մի անկյուն ,ամենից  ,ու բոլորից հեռու ,նստեի լուռ,ոտքերս խաչեի իրար ,ու լուռ լռակյաց ծխեի ,չէ ոչ թե հիշողությունների գիրկը ընկնելու համար ,այլ լոկ այդպես անշրաժ ծխեի ,հոգնաց շուրթերս դնեի ծխախոտի մեջ ,ու ոչինչ չզգայի ,ոչինչ չտեսնեի ,երևի գժվել եմ ,հաճախ միայն գժերն են ցանկանում այն ,ինչը չկա,ինչը լոկ գոյություն չունի....
Գժվել եմ գուցե........

Գիտեք հաճախ ինքս ինձ համոզում եմ ,որ լավ է ամեն ինչ ,սակայն նույն ինքը կյանքը ,ծիծաղում է վրաս ,ասելով ոչ թե` լավ է ամեն ինչ ,այլ ավելին ,ավելի վատ է ,ու լուռ գլուխս կախում եմ ,ցնցվում ,լուռ ցնցվում ,ներսս  ավերվում է ,գիտեք այնքան է ցավում ոչ թե ներսս ,այլ անզգայացած այդ ներսի պատերը,լոկ անզգայացած ու դադարկված.....
Դատարկ ու անզգայուն պատերս......

հոգնել եմ ,արդեն հոգնել եմ ,ձևանալուց ,ուժեղ ձևանալուց ,ուզում եմ կանգնել ձեր միջև ոչ թե ժպտալ ու ծիծաղել,այլ արտսավել ,ճչալ ու գոռալ,հոգնել եմ ,ձեզ կեղծ ժպտալուց ,չէ երևի ոչ ոք ,ոք էլ չի հասկանում ,ու չի հասկանա,որ այնքան մեծ ցավ է ցավում ,այդ գեղեցիկ ժպիտի տակ .......
Ոչ ոք չի հասկանում ,ու այդ չհասկանալուց ես հոգնել եմ ..........

հոգնել եմ այս ձևական աշխարհից ,ձևացող մարդկանցից ,ու նրանց կեղծ ստերից ...

____________________________________________________________________________


է՜հ ուժեղ լինելուց ես հոգնել եմ ,անդադար ցավից ձգևելուց ես հոգնել եմ ..........

_________________________________________________________________________________



Երևի քայլեմ ,քայլելով ավելի գեղեցիկ եմ նկարագրում այն ամենը,ինչը ուտում  է ինձ,հաճախ այնքան անզոր են բառերը այդ  նկարագրել ,բայց կփորձեմ ,քայլ քայլ քայլ ուզում եմ քայլել ,ամեն մի վայրկյանն ու միլիվայրկյանը հիշողություներով տառապել,հաճախ իրոք գեղեցիկ է լուռ հիշել.լուռ մտորել անցածի մասին ,լուռ կարոտել ............երևի շատ քայլեմ ,բայց ու՞ր եմ գնում ,երևի անցյալ ,հիշողություներս տանում են այնտեղ ,տանում են ,բայց այնքան ունեմ այնտեղ հասնելու համար ,ախ երանի ժամանակս հերքի էր ,ժամանակը մի փոքր ժամանակել տար ,ու ես հասնեի անցյալ ,այնտեղ կուչ եկած իմ եսը մրսում է ,կուչ եկած իմ փոքր եսը մենակ է ,ուզում եմ գրկել նրան ,ու ննջել ,նա մեղք է,մսրում է..........


հոգնել եմ քայլելուց ,ու կյանքը ինձ ստիպում է անվերջ քայլել ,անսահաման քայլել ,լոկ քայլում եմ ,բայց ոչնչին չեմել հասնելու ,լոկ դատարկ քայլում եմ ,հիշողություների պարկը գլխիս մեջ ,քայլում եմ ու այդպեսել չեմ կարողանում ,գեթ մեկ վայրկյան անգամ կանգ առնել ,շունչ քաշել ,կյանքը ինձ քարշ տալիս ,ախ ինչ անխիխճ է նա .անխիճ մի լկտի ,որ տաջում է ,լոկ տանջում է ,իսկ այդ լոկ տանջանքի մեջ ,էհ մեռնելն անգամ անհնար է ,ապրելն անգամ անհնար է ...................






ուզում եմ կիսվել,ախ երևի բառերով` ՍԵՐ ,ՀԵՌԱՎՈՐԹՒՈՅՒՆ,ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ,ԿԱՐՈՏ........և այս ամենը ,ախ այս ամենը ,լոկ անբացտրելի է ,անկարգարելի.....

բառերս ինչպես նկարագրեն ,այն ինչ միայն հոգիս է  զգում ,գուցե աչքերս նկագարեն ,այլ չէ,երբ աչքերս սկսկեն խոսել ,գուցե դուք չկարողնաք լսել ,այն ինչ նրանք են ասում ,այն ինչ նրանք են պատմելու ...........

Տրվել եմ ուզում քամուն,ուզում եմ մարմինս թեթևանա ,նա հոգնել է հոգիս կրելով,ուզում եմ ամբողջ էությամբ տրվել նրան ,ուզում եմ նա գրկի ինձ ,ու իր հետ տանի ,լոկ միայն տանի ,ոչ թե անցյալ ,այլ կոտ տանի ինչ որ հեռավոր մի տեղ ,ուզում եմ տեսնել այդ հեռավորթյուն կոչվող տեղը ,ուր բոլոր ինձ լքողներն են գնում ,բայց չէ,նրանց չեմ գտնում ,լոկ հիշողոթյուներն են աչքերիս առաջ միայն գալիս ,լոկ այն հիշողություները ,ախ ստիպում են կարոտել ........


չէ իրոք ոչինչ չեմ կարողանում կիսել ,իրոք դժվար է ,անգամ անհնար է,նկարագրել բառերով այն ,ինչը կոչվում է ցավ.........

լոկ վերջին  եմ գրում ` լոկ միայն սա ` ՀԱՃԱԽ ՄԱՐԴԻԿ ԵՐՋԱՆԿԱՆԼՈՒ ՀԱՄԱՐ ,ԽԼՈՒՄ ԵՆ ՄԵԿ ԱՅԼ ՈՒՐԻՇԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ..........

No comments:

Post a Comment