Monday, 4 May 2015

Ուրիշ ու ՄԻՇՏ...................


Տարվել,նույն էր դա ,նույն այն հազարավոր ու խենթ րոպեների նման ,որոնք տարվում են ժամերին ,նման այն ժամերին որոնք տարվում են հիշողություններին ,տրվում դրանց ,ինչ-որ տեղ նեղլիկ հոգու տների մեջ տնավորվում ,ու մնում միշտ .............
Տրվել ,նույն ու նման ,ինչպես տրվում են ասենք հազարավոր մտքերը մեր ուղղեին ,տրվել նույնքան նման ,որքան ինքը օդն է տրվում կյանքին ...........
Նույնքան գեղեցիկ ,նույնքան բայց և սիրուն ,սիրուն տարբեր գեղեցիկից ,գեղեցիկ տարբեր սիրունից ........
Մենք նման ենք ,նույնքան որքան տարվելն ու տրվելը ,մենք նույնքան մոտենք ,որքան ասենք այն տարողունակ հեռավորությանը որը մոտ է ներքին սպասմանը ,նույնքան մոտիկ ,նույնքան ներկա ,բայց և հեռու .......մենք դրանց ենք նման ,միքիչ նաև մեզ ,մենք նույնպես ունեք ասենք մի քանի բան ,որ տարբեր է այս աշխարհում ,գուցե և մենք տարվում ու տրվում ենք իրար ,բայց այդ տարվել ու տրվելու մեջ ինչ-որ բան կա ,որ այնքան մերն է,այնքան տարբեր այն սովորական տարվել տրվելուց ,որ դա մենք ենք զգում միայն ........
Մենք զգում ենք մենքի մեջ այդ տարողունակ մեծ տարբերությունը ,չէ որ մենք գիտենք շնչել ,օդի նման թռչել,գուգվել օդին ու անսպառ ապրել ,միայն մենք ........ու էլ ոչ ոք ........
գուցե էլի մի քանի հոգի ,բայց մեր ապրելն ուրիշ է ,նման այն մի քանի ուրիշ բաների ,որոնք ունեք մենք ,մեր ապրելն ուրիշ է ...........մեր ապրելը մեծ է ,ու մենք ապրում ենք .......
Մի քանի հեռավորության բաժանման մեջ ,բայց մոտիկ ,մոտիկ ,մենք մոտիկ ենք ,կպած ինչ որ նյարդային միանման համակարգի ,մեր նյարդերից մեկը ,երկուսը ,գուցե և շատ կպած է իրար ,նման կապված այն զգացումների որոնք լռացնում են իրար .......մենք լռացնում ենք նյարդերը մեր ,իմ ու քո ,քո ու իմ................


________________________________________________________________________

Տարվել ,նույնքան պարզ ու նույնքան սիրուն ,ասենք ինչպես մայրամուտին հաջորդում է լուսաբացը ............այլ ոչ թե խենթ գիշերը ,քո մայրամուտին ,հաջորդում է իմ լուսաբացը ,ու դա այնքան նման է մեզ ....... ես սիրում եմ գրկել քո լուսավորված արևամուտը ,ես սիրում եմ դա ,այդ հաջորդաբար կրկնվող ամեն օրվա ,բայց և այնքան տարբեր այդ մտերմությունը ,այդ նյարդային մեղմությունը ,ես սիրում եմ դա .......... երբ մեղմորեն իջնում ես դանդաղ ու լուռ լռության մեջ ,ու քեզ հաջորդում եմ......... ու մեծ ,ու տրվելու չափ սիրուն մի գեղեցիկ անխոս խոսքեր են փոխանցվում իրար ,նեղլիկ ու սառը օդի մեջ .........
ես սիրում եմ մեր հաջորդականությունը ,ու չենք հոգնում հաջորդաբար ու մշտական այդ հաջորդումից ,մեր այդ նույն ու նման այդ հաջորդության մեջ ,այնքան տարբեր է ,այնքան ուրիշ ,մեր նույն օրը ամենօր .........ուրիշ ..............ու ՄԻՇՏ.............

____________________________________________________________________________

Մենք .........տարվել ու տրվել ,այո ,տարվել ու տրվել ենք ,անկախ ամենից ,անկախ իմնալուց ,ու անկախ գիտակցելուց .........այս ամենը զուրկ է գիտակցական միջամտությունից ,մենք տարվել ենք ,տրվել ,ու անկախ մեզնից ,մենք կապվել ենք ,դու տարել ես ,տարվել եմ քեզ նով ..................ու այս ամենից սիրուն ոչինչ չկա գուցե և ,ասես ինչ-որ տեղ հարվածվել եմ ,հարվածել են ,ու ես կրում եմ իմ մեջ ,նյարդերիս ու մակներիս մեջ ,մի ինչ-որ ուրիշ ,ու դա ասես միշտ է լինում ,ամեն մի անցնող ու գնացող լուսաբացից հետո ,բախվում եմ քեզ ,ամեն անգամ ուրիշ մեկին ,ու ամեն անգամ ՄԻՇՏ եմ բախվում ...........
ու այդ բախումն այնքան ուրիշ է նորից ...........ու դու էլ միշտ տարբեր ես ուրիշ ,ինքդ քեզանից ,և զատ օդը պարուրած ու գրկած աշխարհից .........ես սիրում եմ այդ մշտական ու ՄԻՇՏ կրկնվող բախումը ,իմ ու քո .............. որ ամեն անգամ ուրիշ է տարբեր ,բայց նույն քեզնից ու ինձնից ...............
___________________________________________________________________________

ես հասկացա ,թե ինչու է քեզ ու ինձ համար մայրամուտին անմիջապես հաջորդում լուսբացը ,դու տրվել ես իմ նյարդերին ,ու ես էլ տարվել եմ քո նյարդերով ,դա այնքան մեծ լույս է ,որ ոչ մի խենթ գիշեր չի կարող մայրամուտին հաջորդել ու գալ լուսաբացից առաջ ...............
իմ ուրիշ ու ՄԻՇՏ ...........խենթ ու տարբեր ՈՒՐԻՇ ..................

Շարունակելի .......................................................

No comments:

Post a Comment