Monday, 30 March 2015

Խուճուճ մազերով Տղեն .................




Որովհետև ես սիրում էի ,երբ մեկ-առ մեկ քո տաք ու ջերմ մատերով գրկում էիր գլուխս ,հաշվում մազերիս թիվը ,ամեն անգամ գլուխս գրկելուց դու գիտեիր թե ինչքան մազ էի կորցրել ,դու գիտեիր թե որքան մազ կար գլխիս .....
Որովհետև ինչպես ես էի սիրում քո մատերը ,այնպես էլ դու էիր սիրում իմ մազերը .....
Երբեմն զայրանում էիր ,երբ հանկարծ մատերդ խճճվում էր իմ մազերի մեջ ,ես սիրում էի խճճումը ,որովհետև այն ինչ ապրում էի այդ պահին ,երբեք չեմ կարող նկագարել գուցե ....
ես սիրում էի այդ խճճումը ,որովհետև մենք դիպչում էինք իրար ,դու մատերով ,իսկ ես մազերով ,ես սիրում էի այդ ամենը ,որովհետև խճճված իմ մազերի մեջ ,երբ խճճվում էր քո մատերը,ես միախառնվում էի քեզ ,դառնում էինք մեկ .........

Հիշում եմ քո հոգու տունը ,նեղլիկ միջացքով ,հիշում եմ անգամ երբ լռում էինք ,ու անվերջ քայլում նեղ միջացքով ,նույն տեղից մյուս տեղը շրջվում ,ես սիրում էի քո նեղ միջացքները ,վառ կարմիր քո տան պատուհանների վարագույրները ,որոնք ինձ ու քեզ բաժանում էի իրականությունից ,հիշում ես երբ մազերս շատ էին թափվում ,դու թափված ,մազերս քո նուրբ մատերով գրկում էիր ,ու լուռ ու մունջ հարգում նրանց հոգեհանգիստը..............

ես կարոտում եմ ........... կարոտում եմ քո նեղլիկ միջացքները հոգու ,որտեղ ժամերով մոլորվում էի ,որտեղ ժամերով նստում էի,սիրում էի քո տաք ներսը ,այնտեղ միշտ խճճված մազեր կային ,իմի նման ,սիրում էի դրանք դասավորել ,մտքով ,ներքուստ դրանք մեկ առ մեկ հարթացնել ,սիրում էի քո ներսի հոտը ,քո ներսի պատուհանները ,քո ներսը իմ տուն էր ,իսկ քո տունը ես..........

երբ ամեն անգամ իմ տնից դուրս էի գալիս ,բախվում իրականությանը ,իմ խճճված մազերըը տապակվում էին գլխիս ,նրանք ցավում էին ,իսկ երբ տիրում էի քեզ ,նրանք այնքան ուրախ էին ,այնքան տաք ,իսկ երբ մեկ թեկուզ երկու վարկյանով իրարից կծկվում էինք ,մազրես ալեկոծվում էին ,խառնվում  իրար ,մի տեղից մյուս տեղը ցրվում .....
իսկ երբ չկաս հիմա ,մազերս թափվում են ավելի շատ ,որովհետև չեն զգում քո խճճվող մատերը ,որովհետև չեն զգում քեզ ,նրանք ոչ ալեկոծվում են  ,ոչ փառթամանում ,ոչ տապակվում ,նրանք պարզապես մեռնում են ...........

իսկ երբ սկսում են թափվել ,այդքան անգամ զգում եմ ,որ լքվում են նրանք քո մատերից ,նույնքան անգամ զգում եմ ,որ նրանց հոգեհանգիստը մնում է լոկ լռությունը :
առանձ քեզ նրանք գեշ են մեռնում ,իսկ երբ կայիր նրանց հոգեհանգիստը այնքան սիրուն էր ,նրանք այնքան սիրուն էին մեռնում ,որովհետև գիտեին նրանք ,որ թափվում են քո տաք մատերի մեջ .........

իսկ հիմա ,երևի պարզապես թափվում են ,ընկնում ,երևի ես ճաղատանամ ,կորցնեմ իմ ու քո խճճումը սիրուն .........

ես կարոտում եմ ......... քո նեղլիկ հոգու խորը սենյակները ,չհարդարված քո հոգու խուճուճ մազերը ,կարոտում եմ քո նեղլիկ բնակարանը ,իմ տունը , որ քո ներսում էր ,որտեղ ես սիրում էի խճճվել ,նույնքան ,որքան դու էիր սիրում քո տաք ու նուրբ ձեռքերով խճճվել իմ խառնված մազերի մեջ...........

քո խուճուճ մազերով ՏՂԵՆ .................................

ես կարոտում եմ ,մեր խճճումը ..............


No comments:

Post a Comment