Thursday, 26 March 2015

Հատված Վանիկ Հովակիմյանի Սառը քամիները Գրքից ............



Մենք պատերազմում էինք ,լռում իրար վրա ,խբում իրար առանձ ձեռքերի ,ծակծում իրար առանձ ասեղների ու սրերի ,և դա ամենա անտանելի ու երկար ձգվող պատերազմն էր:
Սակայն ոչ ոք այտեղ չի պարտվում ,և ոչ ոք էլ չի սպասում հաղթանակի ,այնտեղ ես ու դու սպասում էինք լոկ հետո էին ,թե ինչ կլիներ :
մենք չէինք պայքարում իրար դեմ ,ուժ չէինք գործադրում ,պարզապես մի անտանելի ու անսովոր մի զգացում էր մեզ ցավեցնում ,մենք չէինք ճանաչում իրար ,այդ պահին անծանոթ էինք ,նման ուրիշների ,նման չէինք մեզ ,որովհետև վախենում էինք ,վախից փոխվել էինք ,վախից կծկվել էր մեր ուղեղը ,մեր սիրտը ,մենք վախում էինք ,որովհետև այն ինչ մերն է ,ու մեզ է պատկանում ,մենք դա պահապանելու համար ունակ ենք անգամ մեր իսկ սեփական եսից տարաջատվել ու դառնալ այն ինչ մենք չենք ,որովհետև այն ինչ մերն է ,դրան պաշտպանելու համար առհասարակ մենք ունակ ենք անգամ սատանանալ ,աստվածանալ :
բայց միևնույն է ,կորցնում ենք ,տրվում իրար բացակայություներին ,և ամեն անգամ կյանքին յուրքանչյուր մի քանի վայրկյանում երբ ներկա ու բացակա ենք անում ,ծռվում ենք ,խեղճանում ,կծկվում ,որովհետև երբ կորցնում ես քո մի մասը ,քո մյուս մասը դառնում է հիվանդ ..........

Մենք լռում էինք իրար վրա ,ու դա երկուսիս սպանում էր ,մենք պատերազմում էինք ,չկար հրադաթար ,կար շարունակ շղթայական սպառնում ,ես ու դու մեր տեղը չէինք կորցնի ,մենք մեր տարածքների համար չէինք պատմերազմում ,այլ մենք ՍԻՐՈՒՆս պատերազմում էինք իրար չկորցնելու համար ,ես քեզ չէի ուզում տալ հեռավորությանը  ,իսկ դու ինձ տալ սպասմանը ,սակայան մենք վերջում պարտվում ենք ,որովհետև պարտվում են ոչ թե նրանք ովքեր կորցնում են այն ամենը ինչ ունեն ,այլ նրանք ովքեր կորցնում են այն ամենը ինչ պետք է ունենան ..........

վերջում խաղություն է ,բայց դա վերածվում է ինքդ քո դեմ պատերազմի ,վերջում է խաղաղություն է ,սակայն պարտված խաղաղություն ,ես քեզ պարտվեցի հեռավորթյանը ,իսկ դու ինձ սպասմանը ,մենք պարտվեցինք իրար ,սակայն այդ պարտությունից հետո միևնույն է ,հաղթում է միշտ հիշողությունը ,կիրքը ,սերը ,դրանք հաղթում են ,և անգամ այդ երկար ձգվող իմ ու քո պատերազմի վերջում ,վերջը ամենեյնիվ էլ չի բաժանում մեզ ,ոչ էլ հեռավորթյունը,ոչ էլ սպասումը ,մենք մնում ենք նույն տեղում ,ես քո մեջ ,իսկ դու իմ ,ու միշտ այդպես է լինում ,դա է թերևս հաղթանակը ,կորցնում ենք իրար ,բայց մնում ենք նույն տեղում ,ես քո մեջ ,դու իմ .........


No comments:

Post a Comment