Monday 27 November 2017

Սեր .....



Եվ մենք կապրենք խաղաղ
և արդյոք փողոցներն են մաշվել
թե այն թանկարժեք կոշիկները
որ ծածկում էին դողացող ոտքերը
այնքան երկար ենք փնտրել իրար
իրար գրկած
իրար կպած
իրար ծխած
իրար հարբած
իրար հագած
որ հեռացումի բառերը այդպես էլ չհնչեցին
սիրելիս ՜
մենք իրար վաղուց ենք կերել
և միայն մաշկն է
որ ծածկում է հոշոտված հոգին ....

Եվ մենք կապրենք խաղաղ
ճմրթված վերնաշապիկները
հարթուկելու համար կլինի ժամանակ
և դա այնքան դանդաղ կանենք
որ կհասցնենք մեկ երկու կում էլ ծխել
վերհիշելով այն ժամանակը
երբ ճմրթված էր վերնաշապիկը
իսկ հոգին
հոգին պարում էր սիրուց .
լուսամփոփները գրկած
այն անձրևային տարուց
երբ նոյեմբերն այսքան չոր չէր
և նվագ էր հնչում
ջազզային դև էր նստած այն կտուրներում
որտեղից աշխարհը փոքր էր
իսկ գիրկս տաք էր
քեզ տեղավորելու  ամեն մի վայրկյանից ի վերջ սառցե տարիներ ...

և մենք կարթնանաք
տանուլ տված այն ինքնություններ
որ իրար մեջ ենք թողել
և գոնե կես մասնիկը
նույնպես կմեռնի
և կմոռացվեն
կմոռացվենք
անձրևները թաց
որ գրկում էինք աչքերի ամեն մի թարթով
ու պարում էինք իրարից հարբած

և մենք կարթնանաք
այն խորը քնից
այն երազներից
և կյանքը կշարունակվի

և սիրո գագաթը
այն ձգվում է
ոտքերիս մատերից մինչև
մինչև այն մազերս
որն ամեն անգամ թեթև կտրելիս
անցյալս եմ պոկում իմ թևերից
և այլևս չեմ թրչում

և մենք կնկնենք
խորը քնից կնկնենք ներքև
այնքան ենք հաբերներ կուլ տվել
որ դեղնել ենք

մենք իրար հազար քուն ենք պարտք
հազար գիշեր
հազար երազներ
ու հազար ժամ  ապրելու համար

և հեռավորությունը
որ կիսում է մատերս քո մատերից
խցկում եմ գլխիս տակ
ու ճոճվում եմ լուսաբացին
մի կերպ դուռը բացելով
և սառը ցնցուղը գցելով վրաս

և հեռավորությունը
որ կիսում է քո մատերը իմ մատերից
խցկվում է մեկ այլ մեկի ձեռքերի մեջ
ու դու
դու ոչինչ ....

և հեռացումի խոսքերը գրկած
քայլում եմ
բոլորը ճանապարհները քեզ մոտ են բերում
ես դադարում եմ քայլել ...

դու դադարում ես քայլել
և բոլորը նոյեմբերները քեզ տանում են

մեկ
երկու
օր էլ
ու կսկսվեն փողոցները սպիտակել
իսկ ես սև
սև վերարկուս հագած
թանկարժեք կոշիկներս
որոնք ծածկում են ոտքերս
որոնք դողում են
ես վախենում եմ ՝
գուցե պատահաբար տեսնեմ քեզ
գուցե հեռացումի խոսքերը ցած գցեմ ձեռքերիցս
և լռեմ քո դիմաց
սկսեմ նորից սպասել
բայց այս անգամ ինքս ինձ ....

ինչ-որ մեկին
ինչ-որ մեկի ձեռքը բրնած
քեզ հետ տարել ես ....


կարթնանաք մի օր լուսաբացին
և կհիշենք
որ մոռացել ենք իրար .............

սիրելիս ՜

մի խոսքով .........

և ոչինչ ոչինչ ՜





No comments:

Post a Comment