Sunday 3 December 2017

Մեկ բաժակ ուշացում .........



Մեկ անգամ էլ արի
փորձիր մատերով հետ տանել սլաքները
ժամացույցը հետ շրջիր ....
այն մեկ հատիկ սպիտակ մազը չեմ ուզում տեսնել
դա քո բացկայությունն է գլխիս...
ժամացույցը ետ տար այն պահին
երբ պիտի գնաիր
այսօր խեղդվում եմ
հետ տար որ խոսեմ
հիմիկվա հազը
դա մեր մեջի լռությունն է ......
ժամացույցը ետ տար
դեպի այն գիշեր
երբ հեռանում էիր
թույլ տուր դուռը բացեմ
ու փակեմ
որ այսօր չսպասեմ մուտքի առաջ
հիմիկվա կասկածները դրա պատճառով են .
հետ շրջիր երբ պիտի գնաիր
թույլ տուր վերնաշապիկդ ես կոճկեմ
այսօր կարոտում եմ դա
տար հետ այն պահը երբ պիտի գնաիր
այն օծանելիքդ որ փնտրում եմ այսօր
թող նորից քաշեմ քթերիս մեջ
կոկայինի նման
այսօր դողում եմ
փողոցներում չեմ գտնում քեզ
իսկ բոլորը այսօր այդ օծանելինք ունեն.
սիրելիս ՜
հետ շրջիր սլաքները տար այն պահը երբ պիտի գնաիր
ուժեղ համբուրիր քո գնալուց առաջ
այսօր շուրթերս չոր են
ծովեր են մեռել շուրթերիս վրա .


և դեմքից մնացել է միայն
աննշան ստվեր

հետ տար ինձ այն առավոտը
երբ ունեի աչքեր
քիթ
ականջներ
դեմք
և  դրանք բավարար չէին
ամբողջովին զգալ
թե ինչպես ես հագնվում

ինչ արեցիր դու մեզ հետ ՜.......

ծածկվում են վարագույններ
պինդ փավում են պատուհանները
դուռը կողպվում է
լույսերն հավերժ անջատվում են
դարակները փակվում են առանց հագուստի
անկողինները հավագվում են
աղբը թափվում է
և միայն թեյն է եռում օդում
լռությունն այդ ձայն ունի
և սեղանները մաքրվում են
բաժակները դրվում են իրենց տեղերում
և հանգած ծխախոտները թափվում են

տաբատս հագնվում է ոտքերիս
վերնաշապիկս մաշկիս
կոշիկները ոտքերիս
ճամպրուկնները եռում են դատարկություննից
և ես այլևս չգիտեմ թե ինչ կարող եմ տանել այս տնից
և գլուխս լցվում է մտքերով
հետ տար սլանքները դեպի այն պահ
երբ պիտի գնաիր
թույլ տուլ ուղեկցեմ քեզ
դու բացեմ
հետո շրղկացնեմ
որ հազմովեմ
որ էլ չես գալու

և հին աթոռը դրված դռան դիմաց
մարմինս նստած վրան
աչքերս դանդաղ հագնում են ակնոցները
մի ոտքս դողում է նյարդերից փորձում շտապել
ձեռքերիցս մեկը հանում է գրպանիցս մեկ հատիկ ծխախոտ
մի ոտքս պինդ սեխմվել է հատակին
մյուս ձեռքս կոճկում է վերարկուս
և վառվում է ծխախոտը
սուսսսսսսս ՜  լռություն ՜
շունչս ցնդվում է օդում
խորը շատ խորը ՜ քաշում եմ ներսս
և մեկ հատիկը հանգնցնում դատարկ մոխրամանում
և այն ոտքս որ շտապում էր քայլ է գցում
մի ոտքս որ սեխվել էր հատակին
ի վերջո ենթարկվում է ուղեղիս
սիրտս երաժշտության պես է խբում
և աչքերս մտքերիս մեջ մոլորվում են
բայց այս մարմինս կանգնում է ի վերջո
համբուրում անքեզ օդը
և վերջ՜
դուռը ինքնրեն  փակվում է
կիսաբաց է մնում երևի

արի ՜
թարմ կշնչես օդը տան
և ինձ կշնչես

չկամ՜
կաս ՜
չկանք ՜

երբ գաս
հետ տուր ժամացույցը
և թող մեկ րոպե կանգնեմ դռան առաջ
ու մեկ րոպե սպասեմ
և ժամանակին արի
այն պահին երբ պիտի գնամ
ուժեղ համբուրիր ինձ
իմ գնալուց առաջ
և դուռը ծածկիր պինդ
գնում եմ ապրելու ՜
և այս ազատությունը
քեզանից առաջվա ազատությունը չի ...

մի օր կկորենք ժամանակի  տարածության մեջ
և ամբոխնների մեջ խելագարված իրար չենք փնտրի
և մեր ուսերը կկպնեն իրար
և ձմեռ կլինի
մատերը մեր պատահաբար կկպնեն իրար
և մենք չեն շրջվի
դու կգնաս դեպի հետ
ես կգնամ դեպի առաջ
և մեջտեղում կմնա այն սերը
որը չկար աշխարհում
ճզմված ամբոխի քայլերի մեջ
և թրջված նոյեմբերյան վերջին օրերից ...

բարև սիրելիս ՜
ես չկամ ՜ ...........

Վեն Մաքելվին (Վանիկ Հովակիմյան )
Ven Mcalvin (Vanik Hovakimyan)









No comments:

Post a Comment