Saturday 23 December 2017

Փակագծերը........




Բացում եմ փակագծերը 
բառերը ինձ տանում են քեզ մոտ 
փակագծերում մարմինդ է մերկ 
դրանից դուրս անկողինս անքեզ 
մեկ երկու բառ այն կողմ գիշերն է սկսկվում 
բացում եմ փակագծերը և կորում քո մեջ .
մեկ երկու կետ այն կողմ վերջակետն է 
վերջակետը փակվում է փակագծերում 
փակագծերը փակվում են անքեզ անողնում 
անքեզ անկողինս փակվում է անքեզ տանը 
անքեզ տունս փակվում է անքեզ քաղաքում 
անքեզ քաղաքը փակվում է .
դու բառ ես 
չգրված ոչ մի տեղ
ամեն ինչ քեզանից է սկսկվում 
և ավարտվում փակագծերում 
դու փակված բառ ես 
 քեզանից ամեն ինչ փակվում է իմ մեջ 
և ես ՜ 
կորում եմ նորից քո մեջ 
քո մատերի արանքում 
քո մաշկի ծալքերում 
ի վերջո քեզ եմ ապրում .
և ես ՜ 
դու նման ես հետամահու ստացած շքանշանին 
ես քեզ կրծքիս եմ կրում 
սիրտս քո ձայն ունի 
և այն չի հերիքում 
դու նման ես այն տանը 
որն այնքան կիսակառույց է .
հետ արի ՛
ինձ տար այս քաղաքից 
որտեղ բոլորը շտապում են բայց այդպես էլ ոչ ոք չի հասնում տեղ 

փակագիծը բացում եմ 
քո ձեռքերը հենար են դրամայից մաշված իմ հոգուն 
քո ձեռքերը տուն են լռություններից հոգնած գլխիս համար
քո ձեռքերը լեռներ են շուրթերս մագլցում են 
քո ձեռքերը անկողին են աչքերիս համար 
և քո գագաթը քո հոգին է 
և այն սարսափելի անինձ է 
և դա ցավում է 
երբ լուսաբացին հեռանում ես .

մի գնա ՛
տողերս լցվում են 
իսկ օրս դատարկվում 
փակագծերը բացվում են 
գրվում է
իսկ ես մերկ 
իմ մատերը քո մասին են մտծում 
թույլ տուր խեղդվեն քո մաշկի վրա 
սիրելիս ՜ 
արթնացրու ինձ անքեզ անկողնում 
այն հնի նման 
երբ չի ավարտվում իմ աչքերից 
մի գնա ՛
անձրևում է 
և ձմեռները աշուներ են թափվում 
անքեզ քաղաքում անձրև է թափվում 
և ես եմ թափվում դանդաղ 
անքեզ փողոցներում ՜ 
անքեզ փողոցներում ՜ 



փակագծերը բացվում են 
և տողերս մոլորվում են 
աչքերիս ամեն մի թարթով 
սրտիս ամեն մի խբոցից 
քնում եմ այն գիշերներում 
որտեղ անկողնում կիսվում էիք իրար 
արթնացրու ինձ քո չլինելով 
թույլ տուր դա տեսնեմ իմ տողերում 
և կյանք շարունակվի .....
փակագծերը բացվում են 
ես ես մոլորվում եմ 
քո մեջ 
քո ձեռքերում 
մաշկիդ վրա 
՜
սիրելիս փակագծերը փակվում են 
քո չզանգած ամեն մի չհնչաց զանգից արթնանում եմ դանդաղ 
և մոլորվում եմ անքեզ լուսաբացին 
և արթնանանում քո չլինելիությունից 
և շտապում եմ բոլորի նման 
բայց այդպես էլ տեղ չեմ հասնում 
չեն հասնում 

արթնացրու ինձ այս քաղաքից 
որտեղ բոլորը շտապում են 
բայց այդպես էլ ոչ ոք չի հասնում տեղ .......

սիրելիս ՜ 
փակագծերը բացվում են 
փակվում են 
վերջակետները դրվում են բառերի վերջում 
իսկ սրտիս մեջ դու ամեն օր 
տարբեր ձև ես գրվում .........

No comments:

Post a Comment