Sunday 31 December 2017

Անքեզ Բազմոցին իմ մասին .........




Աչքերս փակվում են
տեսնել լույսերը
և ոչ ոք չի ասում ճշմարտությունը
գոյություն ունենք թե ոչ
և լույսերը
ես ինձ զգում եմ փոքր ինչ կապույտ
ոչ ոք չի արտասանում ճշմարտությունը
կամ չենք լսում .
դողում է ձմեռը
և պարում են նրանք
միթե երջանկությունը ևս մեկ տարով կրճատել կյանքը
ոչ ոք չի զգում
կամ չեն տեսնում
երկինքն այս պահին անաստղ է
և սուրբ ծնունդ
սիրելիս ՜
քո գնալուց ի վերջ
ես ամեն տարի ծնվում եմ
և պարում ենք
միթե ներսդ չի հոգնում
կուլ գնացող ամեն մի սև ռոմից
որը հոգիդ է շարժում
տեղից հանում է
փոշոտված այն հին ենթատեքստերը՜
 ինչ վատ է
որ դրանք արթնանաում են
ամեն մի կումից ...
և հոգնել ես առանց այն ինչ-որ մեկի
ով գոռում էր քո ականջներում
արթնանաում էիր ամեն մի լուսաբացին
և թույլ էիր տալիս խմել քեզ
խորը խորը ՜

լույսերը
ձմեռն անձույն
գրեթե կապույտ երկինք
գրեթե չցուրտ
և այն այն մեղքերը
որ փորրացավի նման հետամդնում են 
վախենում եմ
որ այդպես էլ  սպիտակ ձյանը
սպիտակեղենին չեմ փռի
որ գարունները գան ու տանեն

ծխում ենք օդը
և դա այնքան կեղտոտ է
ինչ վատ է
որ չկա էն մեկը
ով պիտի լիներ
չմնաց ՜
գնաց ՜
և այդպես էլ ոչ մի երաժշտություն
չի կարողնում շարժել բազմոցին ընկած իմ հոգին 
ես դադարում եմ լսել բոլորը
ջազզ՜
ես ատում եմ պարը
քեզանից հետո ՜
քեզանից հետո ՜

աչքերս փակվում են
և սարսափելի է աչքերս փակել ու տեսնել քեզ
քո ինքնությունը իմ անձնագիրն է
և մարդիկ ճանապարհներ են
որ ինձ տանում են
դեպի ինձ
և ես քայլում եմ
բոլորը պարում են
սա էլ կանցնի լուսաբացին
և արթնանամ չքնած աչքերիս թարթից
և ոչ մի երաժշտություն ՜
լսում ես ՜
ոչինչ .....

աչքերս փակվում են
քաղաքի տենդից
քաղաքի հազից
ու անսպառ հիվանդույթունից
ընկնում եմ բազմոցին
և միթե չես լսում
հոգիս ճմռվում է
անսպառ անզգայությունից
և ես հագել եմ սև վերնաշապիկը
արձակում եմ դա
և նեղ է տաբատս
կոճակները դանդաղ բացվում են
հոգիս դարձյալ ցավում է այսօր
ոսկորներսի ձայնը լսում ես
այնքան եմ կերել քաղաքի օդը առանց քեզ
որ սիրտս խառնում է ՜
դա նման է ծխախոտին
ներսս ես տանում
քաշում ես ներս ՜
և հերդ անիծում ես
չէ թոքերս ......

փակվում են աչքերս
և ոչ մի տոն չի պոկում ինձ իմ բազմոցից
անքեզ բազմոցից
որն այնքան մեծ է
որ ամբողջովին մտքերս առնում
ու թերթում եմ հերթով
դրանք այն ձյան տեղումներն են
որոնք ուշանում են անքեզ քաղաքում

խառնեմ ՜

ծիծաղելի է ....
 ի վերջո ուզում եմ ասել
լույսեր
պարեր
երաժշտություն
և ես աչքերս փակ..
միթե չես լսում հոգիս ոնց է ճմրթվում
և ինչ վատ է
որ ինչ-որ մեկը չկա
գնաց ՜
չմնաց ՜
գնաց ՜ .....

բարևս սիրելիս
ես հարբած եմ .....................








No comments:

Post a Comment