Ծովերը կանաչ են
քամիներ տարեք ՜
ծովերը կանաչ են
դեղնավուն էլ միքիչ
փայփլում է ցավը ադամանդի պես
և այն ալիք է
սարսափելի՜
չլսես
չմնալ
փակել դռները
պատուհները փակել
վարագույրները կապկպել
և փակվել
մատերս սոսնձել
ուղեղս անջատել
սիրտս իբրև ապարատ
և գլորվել մարմնիցս ցած
այն մեռնելու պես .
Մայրս չքնեց
գիշերը չլուսացավ
սարսափելի հազ
որ որվայնից էր խբում
ոտքերը վերք են
աչքերս ցավում են
մթությունը անսպառ
երջանկությունս թողել եմ սրճարանում
տեղը չեմ գնտում....
ծովերը կանաչ
այս տանը ցավ է խցկվել
մեկ բաժակ
մատերս դողում են
երկու բաժակ
գլուխս թեքվում մորս ննջասենյակ
երեք բաժակ
ձեռքերիս մեջ եմ առնում գլուխս
չորս բաժակ
օդերում եմ ՜
հինգ բաժակ
լաց եմ լինում
վեց բաժակ
ոչինչ չեմ զգում
յոթ բաժակ
քունս գալիս է գնում
ութ բաժակ
ուսերս ցավում են
իննը բաժակ
ծիծաղում եմ
և վերջ
սկսկվեց ՜
բոլորն այստեղ իրենց տեղերում
Քույրս չկա
մահվան մեջ կորած այն աշխարհում խղճում է ինձ
հայրս ծերացել է
մայրս չթեքվեց
հոգնած մայրս
աչքերս չռված գնացին ննջարան
կուչ էր եկել վերմակի մեջ
այս անձույն ձմեռվա կեսին
հոգին
հոգիս մրսում է ....
անօդ է օդը
և շնչելն այնքան հիվանդագին
ծովը կանաչ են
քամիներ տարեք ՜
հետ եմ գլորվում
ցած եմ նետվում
իմ մեջից
ինձնից դուրս
ու իմ մաշկի տակ
ցավը փայփլում է անդամանդի պես
անքնություն կա տանը այս
ստվերներ կան սև գույն
մայրս հազում է
հազը որովայնից է խբում
ես ամանաչում եմ անկարողությունից
դեղերը դեղին
ծով կա իմ ներսում
ես նախանձում եմ
փակվել
փակվել
մեկ բաժակ
ծիծաղում եմ
երկու բաժակ
վախենում եմ
երեք բաժակ
դողում եմ
չորս բաժակ
ջղաձգվում եմ զայրույթից
հազի ձայնը ականջներիս մեջ է խբում
հինգ բաժակ
ծխում եմ
լռեք լռեք ՜
ցավը ձայն ունի
ցավը գույն
այն հազագույն է
այն ձև ունի
մորս մարմնի պես
այն տեսիլք չէ
այն շնչում է
ինձ հետ նստած ծխում է
մանկան ճիչեր
և այդպես էլ ոչ ոք չի խոսում
և ցավը լռում է
մենք էլ ենք լռում
ցավը բնակիչ է
մենք ենք ծնել
ցավը ձայն ունի
այն մորս բերանից է թրչում
լռեք լռեք ՜
ծովը կանաչ գույն ունի
ցավագույն
այն ծաղկում է ներսից
իսկ դրսից մեծանում է
ես ցավում եմ իմ ցավը .............
և այդպես էլ ոչ մի արև
չդիպավ պատուհանին իմ տան ....
No comments:
Post a Comment