Monday, 24 August 2015

Սատանա ու Ապաքինում ...... 18+


Ես չեմ զգում ,ասես հավասարված լինի էությունս տապալված մի հսկա շինության նման ,ասես ճիչեր չկան,չկան գոռոցներ ,չկան ճիչեր որոնք կարող են ինձ դուրս բերել այս խլացումից .....ես խեղդվում եմ .....
Չէ չեմ զգում ,ասես մարմինս զրկել են կենդանությունից ,ասես մարմինս ծանր է ,ասես մի ծանր ու գեր դիակ եմ տանում,չեմ զգում ....
Չեմ զգում ոչինչ ,ոչինչը անգամ չեմ զգում ես ,ես չեմ զգում առհասարակ և ոչ մի բան ,ոչ մի բան իրոք չեմ զգում ,անգամ ոչինչը ....տապալված է ասես ,ամենուր այստեղ ....ու չկա ոչ մի հույս ,շենքը նորից կպցնելու ,պատելու ,չկա ...ու չի կարող լինել ,ասես մի հսկա հին ընկել է ,ջարդվել ,քանդվել ,տապալվել ,հավասարվել ինքն իր արմատներին.....սա է միթե մոռացումը քեզ ,սա է միթե պոկումը քեզանից ,ու արդոյք միթե մոռացում է սա .......ինչու եմ եղել քեզ կապված ,ափսոսում եմ ,որ կարողացա քեզ մի տեղ նետել ,հեռացնել ինձանից ,պոկել մարմնիցս ,հոգուցս ,դեն նետել ,շպրտել ........ախ միթե այսքան ցավոտ է պոկումը...միթե սա է ապաքինումը քեզանից ......քո նյութից ,որն ջարդում էր նյարդերս ,բայց օհ սիրունս ,ես այդ ջարդումից ավելի էի ապրում,ավելի էր ժամանակը ինձ համար ապրում .........ես ապաքինվում եմ ,քեզանից ,քո իսկ մի մեծ վերքից իմ մարմնի ,դու փակվում ես ,չորանում ......բայց սկսում  եմ մեռնել այս խլացումից ,չլսել,չհասկանալ ,չնայել ,չնկատել ...ասես աշխարհի հազարվորները մեկ են ինձ համար ,ու դա այդպես է ...ասես կյանքի ամեն մի սիրունություն մեկ է ...մեկ է ,որովհետև քեզ մոռացել եմ ,ու այդ ծանր մոռացումից հետո ինձ գրկել է ապաքինումը ,,,ես սառել եմ քարի նման ,,ես սառել եմ ,չկա ցավ ,չկա միմիկա ,չկա շարժում ,ասես նահատակել եմ իմ նյարդերը ,քեզ կորցնելու համար ,ասես նահատակել եմ սեփական զգայարաները քեզ չլսելու ,չզգալու ,չտեսնելու ,չնկատելու ....չցավալու ...ասես մի մահի համար զոհել եմ զգայարներս  ,ու ասես մի մահել մահից հետո ծնունդ է առել ,ու տապալվել եմ ......տապակվել եմ ........ապամոնտաժեք .........ես ԱՆԶԳԱ եմ ,որովհետև ապաքինվել եմ քեզանից ........քեզ մոռացել եմ ,փոխարենը փակվել են երակներս  մեկ այլ մեկին զգալու համար....
ես անզգա եմ ,բայց ապաքինված ........





Ես թողել եմ քեզ,սրան ,նրան,նրանց ,սրանց .....թողել եմ ,որովհետև ախ բացատրել ,խուսափում եմ ամփոփելուց ,ես գիտեմ ,որ գիտեմ,բայց այնքան դժվար է ,ավերումի մեջ խորնալ ,հասկանալ ,ըմբռնել ,,,,չեմ կարող ,այս ավերումի մեջ խորնալ ,ու խառն է այստեղ ամեն ինչ ,կիսաքար ,կիսամեջ ,կիսավերք ,կիսասիրտ ,կիսամարդ ,կիսամեռել ,կիսածնունդ,կիասատանա ,կիսաԱստված .....գրողը տանի ...այս ավերումի մեջ կես է ամեն բան .....ես  ավերվել եմ քեզանից ապաքինվելով ,ես ավերվել եմ քեզ մոռնալուց ,սա դատարկություն չէ ,սա կիսաուրախություն է ,կիսախնդություն ,կիսալաց,կիսածուխ ,չեմ ուզում ,կրկնակի անգամ հասկանալ վիճակը բարդ .....ապամոնտաժեք ....ծիծաղս կեղծ ,հայացքս չար ,սառնասիրտ նյարդերս ,անսիրտ սիրտս ,ապամոնտաժեք մեկն ու մեկդ ,գնեք կառուցեք ........խլացումից այս ,ավերվում եմ կրկնակի ,եռակի ու հազարապտիկ անգամ ես ավերվում եմ ,ու ավերվում եմ ամեն անգամ նույն ուժգնությամբ ,ու ավերվում եմ ամեն անգամ նույն ,նույն տեղում ջարդելով ու ջարդվելով......ապամոնտաժեք.........խոնավացած պատերս ,տարեք ..........
..............
Չեմ զգում ,ոչինչ ,ոչ ոք ,չեմ լսում ,ոչինչ ,չեմ տեսնում .......
Ապաքինվել եմ այո ,ես սրան մոռացել եմ ,փոխարնեը տվել եմ զգայարաներս ......ու հիմա ՍԱՏԱՆԱՆ նստել  է,ու դժբախտությունից քորում է ապաքինված վերքերը .....
չեմ զգում .....ես ապաքինվել եմ սրա ցավից ....
չեմ զգում անգամ ոչինչը...ես առհասարակ չեմ զգում ոչինչ ....
ավերակի մի կույտ ,կիսակյանք ,կիսամեռ ,կիսասիրտ ....ամեն ամեն ինչ կիսատ է ....
ու ես խլուցթյունից այս վախենում եմ .....

ես զգում էի ,որ կկիսատվեմ եթե մոռանամ ,ու մոռացա ,բայց ցավում եմ ......
ես ապաքինվել եմ ,բայց եռակի ու կրկնակի անգամ այս անզգայությունից տապալվում եմ ,ցնորվում ,մեռնում ...

ապամոնտաժեք .......

ես բուժվել եմ ,ես քեզանից բուժվել եմ ,երանկերս դատարվել են քեզանից ,մաքրվել է քո բույրը այստեղից .......ես քեզ մոռացել եմ .......ապաքինվել եմ քեզանից .......բայց ցնորվել եմ .....ես դարձել եմ անզգա  մի կիսամարդ ,կիսասրտով .....կիսաատելությամբ .....
ես ցնորվել եմ .............



No comments:

Post a Comment