Saturday 26 January 2013

Եվ անգամ դու,տարբեր ես ուրիշ... 18+


Ուզում եմ խոսել, լսի՛ր դու ինձ ,շատ բան չասեմ, կասեմ երկու բառ `ես սիրում եմ քեզ,չ՛ե ոչ հոգով, ոչ սրտով ոչ հենց այնպես , սիրելիս սիրում եմ քեզ,այս խոսքերը թվում է թե կասեն բոլորը ,անգամ լալը կասի ,այս խոսքերը կլսի անգամ խուլը ,չ՜է-չ՜է ես քեզ սիրում եմ ,ու առանձ պատճառի ,ես սիրում եմ, սիրում առանձ որևէ պատճառի : Գուցե չգիտեմ թե ինչու եմ սիրում ,բայց սիրում եմ քեզ ,գուց՞ե դու ասես ինչու եմ սիրում .
Թե հեշտ են քեզ համար այս խոսքերը թվում , էլ չեմ կրկնի ,համբույրի տեսքով թե դա ես ուզում ,կուզես անվերջ կհամբուրեմ ,թ՞ե ուզում ես մեռնելով ասեմ , չ՛է սերս, սերը ու՞ր մեռնի ,հանուն քեզ սերս չեմ սպանի ,հանուն ողորմությանդ սերս չեմ զոհի,սերս անմահ է ,անիրական գուցե ,բայց հո սեր է ,ոչ խաղ է ,ու ոչ կատակ ,ես քեզ սիրում եմ կուզես  հավատա, կուզես և ոչ ,քեզ ոչ խնդրում եմ ,ու ոչ պաղատում ,ա՜խ սերս ,սերը չի խնդրում ,սերը չի պարտադրում  ,նա մաքուր է Աստծո պես, նրան երբեք չեն փորձում :
կուզեմ խոսել հենց այնպես ,միայն թե լռեցնեմ լռությնս մեծ ,ուզում եմ խոսել ,կապկված բերանս ուզում եմ բացել,հոգուիս ուզում եմ օդով թարմանցել ,թե չես ուզում լսել կարողեմ և լռել ,կարող ես և հեռանալ ,որը կցանկանաս,բայց հո լռեցի ,աչքերս չեն լռի ,կխոսեն անվերջ ,աչքերս կուրացնես կխոսի հոգիս ,կխոսի լռությամբ ,թե ուզում ես լռեմ սպանիր ինձ ,բայց էլի չեմ լռի ,կխոսեմ քո մեջ ,քո խոսքերի մեջ ես կխոսեմ ....
___________________________________
____________________________________

Չ՛է ,այսին՞չ եմ խոսում ,մենակ եմ, ոչ ոք չկա ,մենակ եմ խոսում ,միթ՞ե խելագարվել եմ ,ինչո՞ւ եմ խոսում ես ինքս ինձ հետ,  չէ- չէ խելագարվել եմ ես ,մեկ առ մեկ պոկում եմ բառերս ,մեկ ցավեցնում հոգիս ,մեկ արնոտում սիրտս ,սոսնձվել են բառերս ,մարմնիս ,հոգուս ,այս ին՞չ եմ ասում ,միթ՞ե խելագար եմ ,լսում եմ ինքս ինձ ,իմ բառերը լուռ ,լսում եմ հոգուս ,սա կարողությունն է,թ՞ե խելագարությունը ,որո՞վ եմ ես տառապում ,մեկ է ինձ համար ,երկուսի դեպքում էլ տանջվում եմ անվերջ ,ականջս խուլ լինի կլսի հոգիս ,լեզուս լալ լինի կխոսի սիրտս ,միթ՞ե սա կարողությունն է տրված ի վերուստ ,չ՛է սա տանջանք է ,տրված ի վերուստ : 
Բայց ամեն ինչ մի կողմ ,այսօր մեկ այլ ձևի թող խելագարվեմ ,իսկ դու `թե կուզես մնա ,թե կուզես գնա,քո գնալով ոչինչ այլ չի լինի ինչ որ մի տեղ ,քո գնալով էլ ավելի կմնաս ինձ մոտ,թե կուզես մնա ,եթե մնաս էլի նույննը կլինի ,չևոր սիրող ես եմ ,իսկ սերը դու ,չևոր հայացքը դու ես, իսկ անմահությունը ես .Սիրելի՛ս ,սիրեկանս , դու այլ չես ,այլ չես անգամ թե չլինես ,այլը ես եմ ,ու քեզ երբեք չեմ այլաբանում ,դու նույնն ես ինչ կաս ,քեզ նույնն եմ սիրում ,քեզ նույնն եմ տեսնում ,դու նույնն ես ինչին որ ես եմ քեզ նույնացնում ,քեզ չեմ տարբերոմ քո նույնից ,գնա եթե կուզես, քեզ պահող չկա ,և թե գնաս մեկը է ոչինչ էլ այլ չի լինի ,քանզի երբ կաս ոչինչը նույնն է սիրելիս ,իսկ իմ սեղանին թո՛ղ մի գինի ,մերկ նկարդ ,և մեկ կրակայրիչ, որ ծարավ հոգուս ծխախոտը քեզնով վառեմ ,գնա թե ետ գաս դուռս բաց է ,և թե չգաս ,ե՜հ մի արի ,մեկ է ,սիրողը կտանջվի ,իսկ չսիրողը ինչքանել որ մնա ու գնա ,մեկէ սիրողը այդ ցավը կքաշի : 
Հարմարվել եմ ,համ քո ներկայությանը, համ քո գալիք բացակայությանը ,ու՞մ ես սպասում, կարող ես  գնալ ,քեզ ոչինչ չի պահում այստեղ ,թե անգամ ստես, թե ինձ սիրելով ես գնում ,ու պատճառն այն է `թե ես քեզ չեմ սիրում ,կասեմ սիրելիս` այդ ոն՞ց եղավ, որ սիրողի դերը դու տարար ,իսկ ես չսիրելով սիրողի ցավը տարա .Վերջ լռի՛ր ու գն՛ա ,թե քեզ վայելել եմ ,սիրով եմ վայելել ,թե քեզ տիրել եմ ,նորից սիրով եմ տիրել ,այդ դու ես չսիրելով ինձ տրվել ,որ՞ն է մեր հարցը ,որ այսքան անգամ չենք կարող պատասխանել ,գուց՞ե հարցը այն չէ բնավ, որ ես եմ սիրում իսկ դու չես սիրում ,հարցը այն է ,որն է հարցը ,որ այսքան անգամ հարցեր է տալիս ,և գուցե հարցը այն է ,որ չենք կարողնաում հարցերը լուծել .Թե սավանների մեջ սիրել եմ մարմինդ ,թե սավանների մեջ տրվել ես ինձ ,դա չէ հարցը ,այլ հարցը այն է ,որ՞ս է սիրելով տիրել, կամ տրվել ,դու ինձ չսիրելով ես տրվել ,իսկ ես քեզ սիրելով եմ տիրել ,ու ասեմ նաև սիրով եմ տրվել քեզ ,դա է հարցը, արդյո՞ք սերն է մեզ տիրել ,թե մենք ենք սիրով ,սիրով զբաղվել:
_______________________________________________
________________________________________________

խմում եմ այո ,սակայն չեմ հագենում ինձ կյանք տվող ու սպանող այս գինուց ,նրա պատերին քարշ եկող վերջին կաթիլները իմ ,մի պահ դառում են օդում կախված ու անդունդ,կամ գլորվող հույսերը մեռած,սակայն հույսը չի մեռնում չ՞է ,դե այդպես է ,դե բարի գալուստ բացակայող իմ էություն ,արդեն գնացել ես ,գիտե՞ս բացակայություննը տարբեր է նրանով, որ երբ կայիր սիրում եմ էի քեզ դիտել զմայլվել ,շոյել մարմինդ ,համտեսել կրծքերդ ,իսկ հիմա քո բացակայություննը իրոք տարբեր է մի այլ ձևի ,քո փոխարեն քո նկարն է անգզա ,երբ շոյում եմ ,այն չեմ զգում ինչ որ քեզ ,ա՜խ սիրելիս, երան՜ի սիրողը դու լինեիր ,չսիրելով կգգվեի քեզ ,հավատլով ,որ մի օր կսիրեմ ,բայց հիմա հակառակն է, սիրում եմ հավատալով, որ մի օր չեմ սիրի.Այ քեզ կյանք ,ինչ՞ն է հարցը մեզ տրված ,գուցե ոչ մի հարցել չկա ,այլ պարզապես հարցը մենք ենք ,որ չենք կարող իրար բացատրել ,անկարողությունից մեղադրում եմ սրան կամ նրան ,անկարողությունից ուտում եմ  ինձ ,բայց նաև սոսկում եմ իմ ձևական կարողությունից ,իբրև թե կաս թե չկաս ,մեկ է ինձ համար ,դա սուտ էր ,դա ձևական մեծամտություններ ,այն որ դու կաիր ուրիշ էր ,իսկ հիմա երբ չկաս այդ ուրիշը մեկ այլ ուրիշ է:

Ատում եմ այս ուրիշը ,ա՜խ սիրելիս ատում եմ ատում ,բայց նաև ատում եմ տարբերություննը ,անցյալի ու այս ներկայի ,ատում եմ շատ բան եմ ատում ,բայց նաև սիրում եմ ,սիրում կամ չսիրում ,ես էլ  չգիտեմ ,միթ՞ե խելագարվել եմ, ես իրոք որ կարծես խելագար եմ ,ծիծաղելի է այս մենությունը ,ուր կա անգամ չքնաղ կրքծեր ,ուր կա անգամ չքնաղ սեր ,բայց դե սրան մենակություն են ասում .Ինչ հետաքրքիր է կյանքը,ինչո՞ւ է ամեն բան լացելու չափ այսքան ծիծաղելի դասավորված ,մկը մեկին հերթ չի տալիս, սերը սիրուն անգամ հերթ չի տալիս,հարցը պատասխանին հերթ չի տալիս,սիրողը սիրահարվածին հերթ չի տալիս ,բայց նաև ցավը ցավին հերթ չի տալիս ,մրցավազք, թ՞ե հենց այնպես ,թե հենց այնպես է այս ամեննը ,ես քեզ հերթ չեմ տալիս տիրելուց ,դու էլ ինձ հերթ չես տալիս տրվելուց ,այ քեզ կյանք ,խելագարվել եմ ,թե խելագարությունն էլ  ի ծնէ տրվել է ինձ ,որ այս ցավից չխելագարվեմ ...
Ուզում եմ խոսել ,ինքս ինձ հետ կամ ,ինքս ինձանից գաղտնի ,ես էլ չգիտեմ ,արդյոք կան բաներ, որ ես ինքս ինձանից թաքուն եմ պահել ,այո կան ,և կա  նաև այն, որ ինքս ինձ խաբել եմ ,բայց ես իմացել եմ ճիշտը նաև ,ինքս նույնպես ինձ հերթ չտված սիրել եմ ,իսկ հիմաել սիրում եմ,բնավել սա խելագարությունն է ,ես կասեի ցնորք ,ես կասեի `ա՜խ չէի ասի ,այդ դեպքում նույնպես ինքս ինձ կխաբեի ,միթ՞ե սա է այդ ամենը ,այս հարցը ,ա՜խ այս ինչ խառն է ,անգամ բառերս իրա հերթ չտալով վազում են վազում ,ինքս ինձանիձ թաքուն չեմ համակերպվում այս տարբերությաննը ,չեմ համակերպվում այս ուրիշին ...
Թե կուզես գաս ,գուցե արդեն ինքս ինձանից և քեզանից փախչած լինեմ,այլևս չեմ ուզում մնալ ուրիշում ,այլ ուզում եմ մեկ այլ ուրիշ ,ուզում եմ մեկ այլ ուրիշին ,որ քեզ այլևս չսիրեմ ,չպաշտեմ ու չցանկանամ : Հեռացել ես ,թե գաս էլ ,մեկ է արդեն ուրիշ է մեր ուրիշը ,իսկ հարցերը մեկ այլ հարցեր կտան ինձ ու քեզ ,էլ մի արի թե չես ուզում կյանքը ինձ ու քեզ հարցախեղդ անի ,այս անգամ կհարցնի ոչ թե ` ինչո՞ւ ,այլ այսպես  կհարցնի `ինչպե՞ս ..
Խելագարվել եմ, թ՞ե  խելագար եմ ես ,միթ՞ե խելագարություննը նույնպես ուրիշ է ,իմ խենթությունից,ամբողջ կյանքս ուրիշ է ուրիշ ,քեզանից հեոտ մի այլ ձևի տարբեր եմ ես ,ես նա ,նրանք ,և անգամ դու, տարբեր  ես  ուրիշ ........


1 comment:

  1. Դու գերազանցեցիր քեզ ,,,հիանալի ստեղծագործություն է.....

    ReplyDelete