Wednesday, 27 August 2014

Ես որբ եմ ,սիրուց ............



Ես որբ եմ ,սիրուց :
Փակել եմ ուզում ,փակել թե հոգիս,թե աչքերս ,հոգնել եմ ,հոգնել ցավի այն մրմունքից որտեղ կուչ եկած որբի նման կարոտ եմ մնացել սիրո օրորին ,կարոտ նրա նուրբ ձայնին որ հանգստություներ տալիս մեծ ցավիս.......Երեկոն գիտես ինչու է լավը ?քանզի նա ծածկում է ամեն ինչ ,ցավը ,սերը ,կարոտը .....նա ծածկում է մեղմ գույնով ,սիրո ալիքները հանդարտվում են ու մեղմ պարում ,մայրամուտի վերջին կաթիլների գեղեցիկ լացի տակ ....չէ դու չես կարող սերը զգալ ,սիրել չի նշանակում միայն սիրել ,սիրել նշանակում է հարբել , թաց համբյուրներից խենթանալ ու մեղմ պարել .........ախ մեղեդիս այքան ունայն է ,այնքան օտար ,նման է կարոտից գժված մի գժի ,նրա ամեն մի ցավը թաց է ,մեղմ ու լուռ ........չէ սիրելիս չեմ ուզում գժվել ,չեմ ուզում մեղեդիս հանդարտ նվագել ,ուզում եմ լռությունս պայթի ,ցնծա ու գոռա ,միայն թե լսես հեռվից ,որ լռությունը չի լռում, այլ ուժ է գտնում ու գոռում ,անարդար է, չևոր ցավը ոչ թե պետք է լռի ,այլ ուժեղ գոռա .........փակել եմ ուզում սրտիս բոլոր բաց պատուհանները ,փակել հոգուս աչքերը ,չեմ ուզում տեսնել այն ինչը իմ հոգում է ,պարզապես ուզում եմ աչքերս փակել ու լուռ ափսոսալ ,որ որբ եմ մնացել ,կարոտից,սիրուց ես որբ եմ մնացել ......մենակ եմ ես ,իմ հոգու դառը մրմունքը ծածկել է ինձ, ես արդեն ջերմանում եմ այդ մեծ դառնությունից ,ում ասեմ ինձ գրկիր ,իհարկ է ոչ ոք չի գրկի ,չևոր հոգուցս տհաճ ու փթած հոտ է գալիս ,ցավը կերել է երբեմնի այն գեղեցիկ աշխարհը որը ապրում էր իմ հոգում .......չէ անարդար է ամեն ինչ .....___________Սերս չի մարել նա դեռ ապրում է ,գիտես ինչու ? ես եմ սիրում ոչ թե դու ,պարտադիր չէ դու սիրես,կարևորը որ ես եմ սիրում ........գիտես ինչն է մարել իմ հոգում ?դու ես մարել ,քո պատկերը փակվել է ,չքացել է ,մերթընդմերթ գալիս է մի պահ երբ հաոգիս քեզ է պատկերում, կարծես նա նույնպես ափսոսում է ,բայց ավաղ դա դու չես լինում ,այլ այն աչքերի տեսիլքը, որը կարծես բնակվում է հոգնած կոպերիս ներսում ,այնքան կրքոտ ես եղել որ աչքերս նույնպես չեն մոռացել քեզ ,չէ ես իկսապես քեզ չեմ մոռացել քեզ.......դեռ կարոտում եմ քո այն մեղմ ձայնը ,ու ափսոսում որ չեմ կարող նորից գտնել քեզ,դու մեկն էիր ,մեկը աշխարհում ,չնայած աշխարհը շատ մեծ է ,բայց ոչ սերը մեկն է .......ինչպես ես ,պարփակված իմ հոգում ,դառը մրմունքից փթած աշխարհում ,ես որբ եմ ,սիրուց ......(Անանուն )


No comments:

Post a Comment