Friday, 15 July 2016

Հատված ՝Սառը Քամիներ գրքի վերջին գլխից ..............





Երկար տարիներ անցան .Աշխարհը փոխվում էր:  նույն էր մնում միայն արևը ,քամիները ,լեռները ,տիեզերքը ,և այն ամենը ինչը իրոք անփոխարինելի էր .
թվում Մենք գնհատաում ենք կյանքը .բայց երբևէ այդպեսել ոչ ոք ի զորու չէ այն գնահատել ,զգալ իր ողջ հմայքով .կյանքը թվում է թե թաթերաբեմ է ,ուր բոլորը խաղում են .բայց ո՛չ .թվում է միայն .մարդիկ տառապում են .երբևէ այդպեսել չզգալով ,ոչ տխրության ամբողջ բերկրանքը ,ոչ երջանկության ամբողջ իրական եղելիությունը:
Կյանքը ոչ երջանկություն է ,ոչ տխրության անվերջ արահետ .ու ոչ էլ՝ գրողը տանի թաթերաբեմ ու առհասարակ պատրանք .կյանքը դա ժամանկն է ,հսկա մի անվերջություն ,որտեղ զետեղված ամեն մի պահ ուզում ես ապրել ,զգալ ,վերապրել կրկին ու նորից ապրել .
Մեզ թվում է թե մահը փրկություն է .բայց այն երբ քիչ-քիչ ի հայտ է գալիս ,զգում ես ,որ մահը գալիս է այն ժամանակը՝ երբ սկսկում ես հոգնել ,չկարողնալ այլևս ապրել ,չկարողնալ այլևս զգալ ու սիրել .զգում ես ,որ մահը դա միայն մարդկային մարմնի վերջը չէ .այլ ամբողջ մի կես կյանքի ,որը վատնում ես հասկանալու համար ՝ թե ինչու է կյանքը նման կերպ վարվում քեզ հետ ...
Աշխարհում թվում է ոչինչ չի պակասում ,բայց թվում է միայն .նրանք ովքեր մեռնում են ,աշարհում ինչ-որ տեղ ,ինչ-որ անկյունում սկսկում է պակասել կես մի երջանկություն ,հանգստություն ու խաղաղություն.մարդիկ կորստից սկսկում են կորցնել ինքներն իրենց ...Մահը աշխարհի ամենամութ ու սրիկա գողն է .ով խլում է ամեն ինչ ,ինչ կարող է խլել ....

Երկար տարիներ ապրեցի Մաքելվինի հետ .ես սիրում էի նրան .չնայած վստահ եմ ,որ երբեք չեմ կարող չսիրել նրան .վստահ եմ ՝ որովհետև կյանքում կան մարդիկ ,ովքեր ի վերջո մեզ են պատակնում ,հակառակ ամեն ինչի .նա իր ողջ էությամբ թերևս միակն էր աշխարհում ով մնաց այնպիսին ինչպիսին կար .մնաց եսասեր ,սառը ,անկարեկից .բայց ով իմանա .ինչ էր թաքնված այդ սառը ու անկարեկից եսասիրության տակ .երկար տարիների ընթացքում հազարավոր պահեր ապրեցի ,զգացի որքան դժբախտ է նա ,միայն նրա համար ,որ նա տառապում էր միայնությամբ .ինձ անգամ թվում է թե նրան սպանեց հենց միայնությունը .միայնություն որը նրանից խլեց ամեն ինչ ...երևի դա է կյանքի ամենամեծ մահը .

Նա իր կյանքի վերջին երեք ամիսը անկացրեց Նյու Էնդ հիվանդանոցում .բայց միայն մեկ օր ,միայն այդ մեկ օրը հասկացա ,թե որքան գեղեցիկ է նա .չնայած վաղուց կորցրել էր գեղեցիկ հայացքը ու գեղեցիկ ժպիտը .միևնույն է նա հաղթել էր .չէ-որ պարտություն չէ մեռնելը ,պարտությունը այն է երբ  տանուլ ես տալիս սեփական հոգիդ .իսկ նրա հոգին ապրում էր ...
Նա լաց էր լինում թաքուն ,չհաշտվելով հիվանդության հետ .նա մինչ վերջին պահը անգամ ապրում էր ու վայելում այն ազատությունը ,որը երակների մեջ էր.ազատություն ,որը գուցե նրա միայնության պատճառն էր . ինչևէ նա ազատ էր միջև կյանքի վերջին վարկյաները ...
Նա լաց էր լինում .ցավում էր ողջ մարմինը .ասես դավաճանված լիներ ,հավատից ու կյանքի կողմից .ասես նրան խաբել էին .չէ-որ նրան թվում էր թե նա անմահ է .

____________________________________________
 03/11/13

Նա ինձ պահանջեց ,որ նրան տանեմ Բրեյ .Երկար բավականին երկար ճանապարհ անցանք միասին ,մինչ հասանք Իռլանդիա .Մինչ Բրեյը մնացել էր ընդամենը մի քանի ժամ ճանապարհ ,և նա խնդրեց ,որ նրան տանեմ Հայաստան .Երկիր որի մասին երբեք չէի լսել .

-Մաքելին Հայաստա՞ն .դա որտե՞ղ է
-Մի տեղ ՝ որտեղից սկսկվում է կյանքը .Հայաստանը արևելքում է .Մի կերպ կարողացավ ինձ պատասխանել .իսկ ամբողջ ճանապարհին նա քնում էր .ասես մի ամբողջ կյանք չէր քնել .
Ես մտածում էի թե գնալու ենք մի տեղ ,որը չէր տարբերվելու արաբական երկրներից ,որտեղ կյանքը այնքան ծանր էր ու չոր .բայց չէ .իրոք կյանքը սկսկվում էր այդ լեռնային աշխարհում ,որտեղ կյանքը այնքան հանգիստ էր ու այնքան խաղաղ .Լեռներ որոնք էլ ավելի էին ազատությունդ կրկնապատկում ,ու էլ ավելի էին ապրելուդ ցանկությունը կրկնապատկում .
-Ինչո՞ւ ենք եկել այստեղ
-Ինչո՞ւ փոշմանել ես .դարձյալ մի կերպ պատասխանեց ինձ .
-Փոքրիկս այստեղ է կյանքս սկսվել .ժպտալով ու լուռ թախիծով էր խոսում .
-Ես կպատեմ իմ կյանքի իրականությունը ...ես կխոսեմ իմ այդքան սփրտնած ու տգեղ կյանքի իրական պատմության մասին .
Զարմանքից քարացել էի .եթե բառացի հասկանայի ,նա Հայ էր .
-Ճիշտ ես մտածում .ես ծնվել եմ այստեղ .երբ ընդամենը քսան տարիս լռացավ ,ես կորցրեցի ընտանիքս .իմ իրական ընտանիքը .իմ իրական անունը Վեն չէ ,իսկ ազգանունս Մաքելվին չէ .
-Խաղո՞ւմ ես ինձ հետ Մաքելվին
-ես այդքան ուժ չունեմ այլևս խաղալու համար .հավատ՛ա
Այս երկրում իմ կյանքը բավականին բարդ է անցել ,այս երկիրն է ինձ ստիպել մեծանալ ,կոփվել ,ունենալ փառհեղ կյանքի փորձ .այստեղ կյանքս այնքան բարդ էր ,որ երբեմն թվում էր թե այլևս չէի ապրում ես .բայց սխալ էր թվում .թվում էր միայն .այս պահին անգամ կերազեի ,ամեն ինչ կտայի .ու հետ կշրջեի ժամանակ ,որ այստեղ անցկացնեի իմ կյանքը ,սա է իմ տունը .տուն որից փախչում էի չհասկանալով այդպեսել ,որ իմ տաքությունը այստեղ է.ես իռլանդացի չեմ .իռլանդացիները չափից դուրս սառն են .իսկ այստեղ մարդիկ այնքան բնական են ու այնքան տաք .որ կարելի է անվերջ սիրահարվել նրանց , զգալ կյանքը նրանց հետ .այստեղ է նա .ում երբևէ ու մինչ հիմա սիրում եմ .ու գիտեմ ,որ սիրելու եմ միջև վերջ .
-Ինչպես հայտնվեցիր առհասարակ Իռլանդիայում ,
-Չեմ ուզում դրա մասին խոսել .արի գնանաք իմ տուն .ուզում եմ մի փոքր ապրել .
Տունը գտնվում էր հասարակ Հայկական մի գյուղում .տունը ամբողջովին կորած էր փոշու մեջ .կահույքը ամբողջովին խոնավությունից մաշվել էր .իսկ պատերը թվում էր թե կփլուզվեն .տան դիմաց կար փոքրիկ այգի ,խոտածածկ ու անմխիթար վիճակ էր .տունը մատնված էր ամայության.
Մաքելվինը չկարողացավ զզպել այս անգամ իրեն .ու սկսեց ամբողջ ուժով լաց լինել .ու անիծել կյանքը .ամբողջ տանը լռությունը խաղտվել էր .արտասվում էր այնպես .ասես կյանքում առաջին անգամ է արտասվում .անվերջ լաց էր լինում .ոչինչ չէր խոսում .մեղմորեն շոյում էր կահույքը ,վերնաշապիկները ,շորերը որոնք գեղեցիկ դրված էին պահարանում .անվերջ արտասվում էր .միայն ու միայն արտասվում .
Հիմա ամբողջ ուղեղով հասկանում էի նրան .այնքան հանգիստ էր օդը .այնքան մաքուր ,որ անվերջ հավերժություն կապրեի այստեղ .նրա հետ զգալով ամեն օր նրա կյանքն ու մահացող մարմինը ....
Մեկ շաբաթ անց վերադարձանք Բրեյ .
Մի օր գիշերը արթնացա բարձր ծիծաղից ու խուլ լացից .
-Գրողը տանի Մաքելվին .նորից
-Այո ,այո ...
թմրանյութը խցկել էր երակների մեջ .քթերը անվերջ արնահոսում էին .իսկ մարմինը ավելի ու ավելի կապտավուն գույն էր ստացել
-Մաքելվին չէ ,դու կմեռնես
-Գրողը տանի ինձ հանգիստ թող խնդրում եմ
-չէ որ դա կսպանի քեզ ու հենց հիմա
-Ես արդեն մեռել եմ հավատա .արդեն չկամ
Գրկեցի ամբողջ ուժով նրան .նրա հետ արտասվում էի .զգում էի նրա ամբողջ ցավը .ամբողջ որբությունը ,որը գրկել էր նրան .ամբողջ միայնությունը ,որ հասել էր գագաթնակետին .միայնություն որը կսպաներ նրան .ու սպանել էր արդեն .
մի կերպ կարողացա նրան հենել աթոռին ,իսկ նա անվերջ արյուն էր փսխում .անհդատ սփրտնում էր .նա կորցրեց գիտակցությունը .....
Նրան տեղափոխեցին Նյու Էնդ ....

03/12/13. 04:05  Նյու Էնդ .Լոնդոն

-Ինչպես է Նրա վիճակը Բժիշկ
-Բավակնին ծանր է .դա դեռ գիտակցության չի եկել .
-Իսկ հույս կա .
-Ոչ այլևս .ոչ մի հույս .թմրանյութը բավականին մեծ ազդեցություն է թողել ուռուցքի վրա .ուռուցքը բավականին մեծացել է .վախենամ գիտակցության գալուց հետո այլևս չկարողանա քայլել .
-Ինչ պետք է անենք .
-Պարզապես պատրաստվեք ամենա վատին .դուք նրա ինչն եք .
հարց որը ամբողջովին ցավեցերց ինձ .հարց որի պատասխանը չգիտեի .հարցը որը շփոթեցրեց ինձ .
-Ես նրա ընկերն եմ
-Դրսում բավականին շատ լրագրողներ են հավաքվել .Ամբողջ միացյալ թագավորթյունը խոսում է նրա վատ վիճակի մասին .երկրպագուների մեծ հոսք է այստեղ .այլևս անկառավարելի է դարձել .այս ամենը մեզ կխանգարի .
-Չենք կարող նրան տեղափոխել .;
-իհարկե ոչ .նրա վիճակը բավականին ծանր է ..
պատուհանից դուրս նայեցի .հազարվոր մարդիկ էին հավաքվել Նյու Էնդ հիվանդանոցի բակում .շատերը լաց էին լինում .շատերը պարզապես գժվում էին .նա վայելում էր մարդկանց սերը .բայց դա էլ չփրկեց նրան .
Գիշերը մի կերպ գիտակցության եկավ .չէր կարողանում շարժվել.մի կերպ խնդրեց ,որ տեղափոխեն նրան այստեղից .ու տանեն Ծով .բժիշկը հասկանում էր ,որ դա վերջն է .և մի կերպ թույլ տվեց նրան տեղափոխեմ.հոգու խորքում ափսոսալով  .ամբողջ աշխարհը թնդում էր նրա վատ վիճակի մասին .Ջորդան Սմիթը Լոնդոնում էր .ով ամեն կերպ ուզում էր տեսնել Մաքելվինին .բայց նրան տարա հեռու .մի տեղ որը նա շատ էր սիրում .Չէր կարողանում շարժվել .
-Ինձ իջեցրու այս աթոռից .խնդրում եմ .կանգնեցրու ինձ ալիքների առաջ .
Մի կերպ նրան գրկեցի .ու միասին ալիքների առաջ կանգնել էինք .նա լաց էր լինում կրկին ...նա չէր կարողանում շարժվել .ասես հսկայական մի ամբողջ մարմին զրկվել էր հոգուց .
-Ինչ ես մտածում Վեն՚
-ի վերջո կյանքը ընտրություն չէ ,ու ոչել ճակատագիր ,կյանքը դա հիասքանչ մի դրվագ է ,կյանքը հպարտություն է ,կատարելիություն ,կյանքը դա հսկա մի տեսաֆիլմ է ,հսկա մի գիրք ,մարդիկ չեն մահանում ,մարդիկ կյանքի վերջում գնում են տեսաֆիլմը դիտելու ,մի երկուսը ամանչում են սեփական կյանքից ,իսկ մի մասնել գժվում է սեփական կյանքի սիրունությունից ,կյանք ,որը ի վերջո կարոտում ես ,կյանքը ,որը ուզում եմ նորից ու կրկին ապրել ....ոչինչ չփոխելով ...
Եթե ես կարողանի քայլել այս պահին .ես ոտքերով կզգայի ծովը .ու ամբողջ մարմնով կտրվեի նրան .իսկ հիմա միայն հոտնեմ զգում .ու միքիչ ապրում .հասկանում ես մեռնում եմ ,ոչ թե նրա համար ,որ դա այդպես է ,այլ  մեռնում եմ ,որովհետև ի վերջո բոլորնել հոգնում են ապրելուց .........Փոքրիկս ..................
Ես երբեք չեմ մեղադրել իմ կյանքի համար և ոչ ոքին.պարզապես հասկնում ես ՝ Երբեմն մարդիկ ուղղակիրոեն կեղտ են .կեղտ որը ամեն կերպ սպանում է ինձ ,խեղդում .որքանել բավականին ուժեղ եմ .միևնույն է թուլանում եմ երբ ամեն անգամ հասկանում եմ ,որ աշխարհը տառապում է կեղտի մեջ .հսկայական մի կեղտի մեջ ուր խեղդվում են ՝բոլոր այն հրաշալի ու քաղցր զգացմունքները ,որոնք փրկում են մեզ .
Ես չեմ մեղադրում ոչ ոքի .բայց և չեմ ներում որևէ մեկին .չեմ ներում որովհետև այլևս դժվար է ուժ գտնել ու ներել .ներել նրանց՝ ,ովքեր իսկապես խլելեն քեզանից քո բոլոր այն գեղեցիկ պահերը ,հանուն որոնց կարելի էր հավերժ ապրել .



Շարունակելի ՝ ...............................................









No comments:

Post a Comment