03/11/11 04:52 Նյու Էնդ Հիվանդանոց Լոնդոն
Լուսաբացին դեռ ընդամենը րոպեներ էր մնացել.Լոնդոնում դեռ անձրևում էր,հսկայական ամպերի կույտը գրկել էր իմ ամբողջ տեսադաշտը ,ամենուր քամիներ էր ,թվում էր թե պոկում է ամբողջ քաղաքը տեղից ...
Դարձյալ Լոնդոնում եմ ,անտանելի է .չեմ սիրում այս քաղաքը ,ասես մի ամբողջ քաղաք ինձ հիշեցնում է իմ անտանելի մանկությունը.անտանելի կյանքը .պատանեկությունը .ատում եմ Լոնդոնը .եվ դա է միակ բանը ,որ այս պահին զգում եմ .
Երկար ամիսներ է ինչ անհայտ մի ցավ է ուտում ինձ ,գրկում ոսկորներս ու մաս մասի բաժանում կյանքս ....Խնդրեցի ինձ տեղափոխեն հիվանդանոց .առաջին անգամ ցավին չէի դիմանում .ասես իմ ամբողջ մարմինը տապալվում էր ներսից ,ոսկորներս փշրվում ,մկաներս մռմռում ...Ինձ տեղափոխեցին Նյու Էնդ հիվանդանոց .առավոտյան պետք է հանդիպեի բժշկի հետ ,ով պետք է բացատրությունը տար այս ցավերի ..մինչ առավոտյան մի կերպ փորձում էի զբոսնել ,մի կերպ էի կարողանում շարժվել ,ձեռքերս ամբողջովին կապտել էին ,ոտքերս մի կերպ էի տեղից պոկում .ասես մի ամբողջ օր թմրանյութ են ներարկել մարմնիս մեջ ,ամեն վարկյան ներարկել .Այնքան երկար էր ժամանակը ,թվում էր թե լուսաբացը չէր ուզում գնար ,թվում էր թե առավոտը այսօր չէր գալու ...
Վերաջապես մեկ բաժակ սուրճից հետո կարողանում եմ մտքերս հավաքել .Լոնդոնի շարժը այնքան տհաճ էր ,թվում էր թե հիմա կմեռնեմ .ամբողջ մարմինս նյարդային կծկումներից ջղաձգվում էր ,ուսերս չէի զգում ,իսկ մատերս ասես իմը չլինեին .
Վերջապես առավոտ էր.հսկայական քաղաքը զարթնում էր ,մարդիկ շտապում էին …
Մի կերպ հետ վերադարձա Նյու Էնդ .մի կերպ տեղավորվեցի մահճակալին ,ու անվերջ ուզում էի քնել …
-Բարև ձեզ Վեն .ուրախ եմ դարձյալ ձեզ տեսնելու համար
Ձևական բառերի շարան .եթե այս պահին ունենայի ատրճանակ,ամեն դեպքում կսպանեի այդ բժշկին .անտանելի ձևականություն,որը ինձ հունից հանում էր .անտանելի քաոս ,որը էլ ավելի էր ծանրացնում իմ ծանր շնչվող օդը .
-Միանգամից եկեք անցնենք գործին .ես ձևական չեմ լինի ու անկեղծ կլինեմ ,ես այդքանել ուրախ չեմ ձեզ տեսնելու համար ,ու առհասարակ ես կրկնակի անգամ մեռնում եմ այս պատերից .
-Ձեր միակ խնդիրը այն է Մաքելվին ,որ դուք երբեմն չափից դուրս անկեղծ եք ,ինչը սպանում է դիմացինին .փորձեք երբեմն կառավարել ձեր զգացմունքները .
-Իսկ միգուցե խոսեք վերջապես .
-Այն ինչ պետք է ասեմ Մաքելվին ,չեմ կարծում որ դուք դրանից ձեզ լավ կզգաք .
-Ինչքան եք գնահատում իմ կյանքը
-Ես ձեր կյանքը թանկ եմ գնահատում .ինձ թվում է թե նկատի ունեիք ,որքան ժամանակ է մնացել ձեզ ապրելու համար
-Այո բժիշկ
-Ձեր նյարդային համակարգը ամբողջովին գտնվում է նյարդային մի ցիկլոնի ազդեցության տակ ,որը ամեն պահի կարող է ձեզ կաթվածահար անել .ձեր հիվանդությունը անհայտ է ,անհայտ է ուստի և դրա բուժումը .
Ձեր հիվանդությունը դեռ առաջին աստիճանի վրա է գտնվում ,ցավոք պետք է նշեմ ,որ հիվանդությունը արագ տեմպերով է առաջ գնում .
-Ինչքան է ինձ մնացել ապրելու համար .
-Ինչու եք հարցնում .միթե դեռ կարծում եք թե աշխարհում անելիք ունեք
-Մեկ թե մի քանի տարի ավել խոսեք
-մեկ տարի Մաքելվին .գուցե և ավելի շուտ.ձեզ չի թույլատրվում թմրանյութ ,ծխախոտ և անգամ սեռական կյանքը .այն ինչ ձեզ հաճույք է պատճառում ու զգացողություների տարափ է տալիս ,դա ձեզ հակացուցված է .այն ինձ ձեզ տալիս է նյարդային հաճույք անգամ ,դա ձեզ ավելի շուտ կսպանի .
Փորձեք հանգստանալ .
-Ես հանգիստ եմ
-Ես նկատի ունեմ ,որ դուք խաղաղ չեք .փրկեք ինքներդ ձեզ .գտեք այն խաղաղությունը .
-Ինչեր եք խոսում
-Ձեր մարմինը ուզում է ապրել .դուք դա չեք զգում .դուք մոռացել եք ձեր մարմնի մասին .հավատացեք այն այնքան գեղեցիկ է .ինչպես կարելի է մարմինը ծանրացնել .հոգսերով ,դեղերով ,հաճույքներով.ձեր մարմինը մեծ խաղաղության կարիք ունի .ինքներդ դա չեք նկատում .բայց անգամ ձեր այդ անսահման գեղեցկությունը սփրթնել է .ձեր մարմինը ձեր դեմ է դուրս եկել .որովհետև դուք մոռացել եք ձեր մարմնի մասին .
-Ես պատրանքներ չեմ սիրում
-Սա է իրականությունը .դուք այնքան եք տարվել սեփական փառքով ու հզորությամբ.որ մոռացել եք մի պահ խաղաղվել.Հավատում եք Աստծուն
-Ինչեր եք խոսում ,դուք ինձ զզվեցնում եք
-Կամակոր երեխայի պես եք խոսում Վեն .սովորաբար մարդիկ մեռնելուց առաջ գոնե վերադառնում են խաղաղություն .Հավատքի մեջ .
-Գիտեք խաղաղությունը որտեղ է .երբևէ զգացել եք թե ինչպես են մեռնում քամիները.քամիները մեռնում են մարդկանց մեջ,նրանց պարգևելով ապրելու հազարավոր ցանկություներ.նրանք մեռնում են մարդու մեջ ,բայց ստիպելով նրանց զգալ .իսկ երբևէ զգացել եք թե ինչպես է մեռնում ծովը .ծովը մեռնում ափերի վրա .բայց դա էլ է մեռնում մարդու մեջ .Ծովը հանգրվանում է ափերի մեջ .ու գտնում է իր հանգիստը իսկ երբևէ տեսել եք թե ինչ գեղեցիկ են մեռնում տարիները,որոնք հանգրվանում են մեր հիշողությունների մեջ …Խաղաղությունը Աստծո մեջ չէ .խաղաղությունը դա մեր մեջ է .հասկանում եք .մեր մեջ կա կյանք ,իսկ երբևէ մտածել եք թե ինչպես է մեռնում կյանքը .կյանքը մեռնում է մեր մեջ .փոխարեն մեզ խաղաղություն տալով.խաղաղությունը դա ,դա հսկայական մի լույս է ,որ դուրս է գալիս մեր մարմնից …
-Դուք երբևէ մտածել եք .դուք երբևէ մտածել եք կյանքում գոնե մի պահ լինեք ինքներդ ձեզ հետ .չէ որ այս աշխարհում միայնակ եք մնացել .
-Մենակությունը իմ կյանքի դժբախտություն է .ես աշխարհի ամենադժբախտն եմ .մեկը ում դեմ է անգամ դուրս եկել սեփական մարմինը.
-Դուք իսկապես անկեղծ եք .և դա է գուցե երբեմն ձեզ փրկում է .Չգիտեմ մարդկությունը հազարվոր տարիներ կսգա ձեր մահը .դա համամարդկային կորուստ կլինի .կարծում եմ աշխարհը ձեզանից հետո կտառապի ձեր փոխարեն .
Զգում եք որքան եք աշխարհը թաղել ձեր մեջ .դուք աշխարհը խեղդում եք .անգամ ես ձեր մահից հետո գոնե օրվա մի մասում կհիշեմ ձեր կյանքը ,ու ձեր այդքան գեղեցիկ հայացքը ..ինչու եք այդքան միևնույն ժամանակ սոսկալի մարդ էակ ,միևնույն ժամանակ աստվածային ու հրեշտակային .ձեզ չնկատել ոչ ոք չի կարող
-Իսկ ինչ պետք է անեմ այս ցավերը չզգալու համար .դրանք սոսկալի են .ցավում են ահավոր շատ .
-Ոչինչ Վեն …դուք պետք է հարմարվեք ցավի հետ .մինչ մահը կխլի այն ձեզնից .
Լռեց .Մաքելվինը կախեց գլուխը .դրեց ծնկների մեջ .ու մատերով խաղում էր սեփական գլխի հետ .չէր կարողանում ոչ մի կերպ հարմարվել .ցավից շուրթերը կապտել էին ,ատամներով կծում էր ինքն իր շուրթերը ,միայն թե չզգա ցավը …բայց նա հզոր է .ինչպես ծովը որը չի մեռնում .ինչպես քամին ,որը չի մահանում .ինչպես հազարվոր այն գեղեցիկ ծաղիկները որոնք անմահ են .որոնք միշտել ծնվում են նորից .
Նրա հոտը այնքան գերող էր ,այնքան կյանք կար նրա տառապնքի մեջ .որ ինձ թվում էր թե նրա հիվանդությունը դա ընդամենը մի երազ էր ,կատակ կյանքի կողմից …ես չէի կարողանում պատկերացնել .թե ինչպես կարող էր նա մի օր մեռնել ..նա չէր կարող ,որովհետև այս աշխարհը նրան էր ,ու նրա որդին .իսկ կյանքը նրա դուստրը …նա Աստվածային էր .ինչպես կարող էր նա մեռնել ..դա նրան հակացուցված էր ..չէ որ աշխարհի լույսն էր…
_________________________________________________________________________
՛
Մեկ ու կես տարի անց ........
Նա ծիծաղում էր .ամբողջ ճանապարհի ընթացքում ծիծաղում էր անվերջ ,պարտվածի ձայնով պահի տակ լաց լինում .ապա աշխարհի ամենաուժեղ մարդու կերպարանքով ,սառը հայացքով նայում էր շուրջը .ասես չխղճալով աշխարհի դժբախտությունը անիծում կյանքը .սեփական կյանքը .
Նա հյուծվել էր ,սակայն այդպեսել չէր կորցրել գեղեցկությունը ,որը կարծես թե այս աշխարհի միակ ունեցվածքներ ,որ նա այդպեսել երբեք չէր կորցնելու .նրա հայացքի մեջ կար այն ամենը ինչը բնորոշ էր սովորական մարդուն ,բայց այդ ամենի ներսում ,խորը թաքնված էր եզակի մի անորոշությունը ,որը ստիպում էր ինձ մտորել ,էլ ավելի սիրել նրան .դա նրա եզակի էություներ ՝ Մարդասպան ,խաբեբա նրան այսպես էին բնորոշում բոլորը ,բայց ոչ ոք չէր հերքում ասել ՝ Որ նա աշարհիս երեսին գտնվող ամենա անկեղծ էակն է ,ավելի անկեղծ քան անգամ բնությունը ....
Նրա գեղեցիկ մարմինը ,ասես հսկայական մի լուսեղեն թանկարժեք մի քար լիներ ,թանկարժեք մի գեղեցկություն ,բայց դա չէ որ նրան եզակի էր դարձնում .նրան եզակի էր դարձնում նրա ապրումները ,նրա կյանքը ,որն ավելի ուժեղ էր մարդկանց գերում ,քան նրա այդքան գեղեցիկ մարմինը ...
Մեծ հետաքրքրությամբ էի հետևում նրան ,նրա վերջին օրերին .Նա այնքան խորհրդավոր էր ապրում այդ մեկ շաբաթը ,որ կարծես թե այլևս չէր ապրելու .
Մենք գտնվում էինք Բրեյում ,բայց հետո որորշեցիք մեկնել Իռլանդիայի ավելի հույսիս ,որտեղ ծովերը սառն էին ,որտեղ քամիները հզորագույն էին ,որտեղ ամեն ինչ նման էր հսկայական փոթորկի .Մաքելվինը հագել էր գեղեցիկ ու սև թիկնոց ,իսկ առհասարակ նա մերկ էր ,նրա մարմինը ծածկված էր այդ սև ու թափանցիկ թիկնոցով ,որը էլ ավելի էր գեղեցկացնում նրա հյուծված մարմնի ուրվագծերը ..նա կարծես թափանցիկ մի էակ լիներ,ում նայելիս տեսնում էիր աշխարհը ,բաց ու գեղեցիկ ...
Ծովերը փոթորկում էին .նա մեղմ քայլերով ,թեթև խաղաղությամբ զբոսնում էր ծովեզրին ,ոտքերով խաղ անում ավազների հետ .քամին նրա մազերը խառնում էր ,քամուց աչքերը ավելի արագ էր թարթում ,պահի տակ մրսում էր ,իսկ պահի տակ մեկ էր դառնում ցուրտը նրա համար ....
Սկսեց Մաքելվինը ծխել ,հանդարտ ու խաղաղ ծխում ,ու նայում էր ծովին ...երբեմն արտասվում էր ,իսկ երբեմն պարզապես լռում ,երբեմն էլ խոսում էր ,ասես դա նրա վերջին մահախոսականը լիներ ,ապա գալիս էր գլուխ դնում ուսերիս ,ու նայում աչքերիս մեջ ,փորձելով մի կերպ հասկացնել ՝ -Ինձ փրկիր Պաուլ ...
Ապա մեղմ նջում էր ,իսկ ավելի ուշ երեկոյան նա մերկ լողում էր ծովում ,այնքան մեղմորեն ,որ ասես նրա տունը այդ հսկայական ալիքներն էին ....որոնք ոչ մի կերպ կուլ չէին տալիս նրան ...
-Երբևէ չէի պատկերացնի ,որ այստեղ գեղեցիկ է այսքան .ինձ մեկ-մեկ թվում է թե ես այդպեսել չեմ հասցրել վայելել գեղեցիկը ..
Պատկերացնում ես ,այստեղ ամեն ինչ այնքան ուրիշ է ,որ կարծես թե մահացել եմ ,ու սա է իմ մահը ...ամեն ինչ այսքան գորշ ,ամեն ինչ այսքան ալեկոծ ,ու ամեն ինչ այսքան խաղաղ ...
-Մաքելվին հիշում ես ,երկար տարիներ առաջ ես քեզ ասացի ՝ կյանքը երկարում է ,երբ գիտակցում ես ,որ քեզ ընդամենը մնացել է երեք տարի ապրելու համար ...
-Հիշում եմ ,բայց իմ կյանքը չի երկարում ,ես չեմ սպասում մահվան .ու դեռ մի բանել կյանքը քիչ է ,ինձ ասում են թե մնացել է ընդամենը երկու օր ապրելու ,բայց այնքան տարօրինակ է ,կարծես թե նրանք իրոք ճիշտ են ասում ,որովհետև ամբողջ մարմնով ուզում եմ ապրել ,ամեն մի վարկյան ,որը տրվել է ինձ ,ապրել ու ապրել այնքան ,որ անգամ չզգամ թե մեռել եմ ...չէ սուտ է ,կյանքը միևնույն է միշտել քիչ է .
-Ինչ ես զգում հիմա Վեն ՚
-Ասես մի հսկայական մի ամբողջ ծնունդ ,ասես ես ծնվել եմ նոր ,որովհետև իմ մնացած ու անցած կյանքը այնքան օտար է հենց այս պահին ,որ մեկ է ինձ համար ,թե իրականում ով եմ ես եղել .պահի տակ շնչահեղձ եմ լինում .պահի տակ ոչինչ չեմ զգում .իսկ պահի տակ առհասարակ մտածում եմ ՝ որ այս աշխարհում այնքան բան կա ,որ պետք է ատեի .իրոք դա այդպես է ,իրոք ես այդպես եմ զգում .
Երբ փոքր էի ,սիրում էի միայնակ ապրել ,երբեմն անգամ երազում էի դրա մասին ..հետո երբ մի փոքր մեծացա ,հասկացա ՝ որ երբեմն դժվար է միայնակ գլուխ հանել ..անցան երկար տարիներ ու ես ստիպված ընտանիքիցս հեռու էի ,իսկ հետո երբ եկա ,նրանց կորցրեցի .կորցրեցի ընտանիքս ու հիմա երբ արդեն թվում է թե հազար տարի է ինչ առանձ նրանց եմ ,մի տեսակ կյանքս շատ անիմաստ եմ համարում ....հասկացա ու հիմաել հասկանում ,որ ամեն ինչ չափազանց ծանր է առանձ նրանց ...բայց դա այս պահին այդքանել կարևոր չէ ...որովհետև ինձ թվում է ,թե ես կգնտեմ վերջապես նրանց..,
Ախ շատ կարելի է խոսել կյանքի մասին ...ես քեզ կասեմ ճիշտը ՝ Կյանքը չափազանց մեծ է ,այնքան մեծ որտեղ տեղավորվում է անգամ անսահման տիեզերքը ...ամեն ինչ տեղավորվում է կյանքի մեջ ....կյանքը,ախ կյանքը չափից դուրս մեծ է ...
No comments:
Post a Comment