Այո ,երբ մարդիկ սկսում են սիրել ,դանդաղ սկսկում են կորցնել իրար ,այնքան են տարվում իրարով ,որ մոռանում են հաճախ սիրել ,զգալ Սերը .........
Մեզ կիսեց իրարից ,լոկ մեր Սերը ,ու առանձ դրա ,մենք գիտես նման ենք կիսված մարմնի ,կիսված հոգու ,ու այդ կիսատությունից ,սկսկում ենք նաև կորցնել այն մյուս կեսը ,որը դեռ կա .......
Սիրուց հետո այո ,փթում է ամեն ինչ ,այլևս չեն ծաղկում գարունները ,այլևս գեղեցիկ չեն մայրամուտնները ,անտանելի են առավոտնները ,սիրուց հետո մնում է լոկ շնչել ,սակայն չապրել .....
Թարախակալվել է հոգիս ,մտածում եմ ,որ կա ինչ-որ տեղ որտեղ կարելի է թեկուզ ցածր գնով վաճառել մտքերը ,կարոտը ,տեսնես կգնեն ,հետաքրքիր է .......չէ ..
Նամակագրություն ..........
12/11/14
Բարի լույս անմոռանալի ,չեմ գրում զուտ միայն նրա համար ,որ ցույց տամ ինչ-որ բան ,պարզապես գրում եմ նամակնները ,որովհետև գեղեցիկ է գրել թխթերի վրա ,ու գիտես նաև գիտեմ ,թե որքան ուշ է քեզ հասնելու ,գուցե տարիններ հետո ,երբ արդեն ձեռնափայտով կլինես ,կամ գուցե այնքան շուտ ,որ ոչինչ փոխված չլինի :
Հոգուս խորքում զգում եմ ,որ դեռ հիշում ես ,չէ որ անհնար է մոռանալ ինձ ,թող մեծամտություն չթվա ,այդպել կա քանզի :
ընդամենը չորս տարի է անցել ու գնացել ,գլորվել ,մեծացել ենք որոշ չափով ,կամ գուցե ոչ ,դեռ կա մեր մեջ այն գեղեցիկ անխելքությունը ,որը մեզ ստիպում էր երջանիկ թվալ :
Գիտեմ ,որ ամեն անգամ նամակներս կարդալիս ,գուցե զգաս ինչ-որ բան ,գիտեմ ,որ սրտիդ ինչ-որ հատվածում ինչ-որ բան կթռթռա ,կսկսես ավելի արագ շնչել ,ավելի արագ շնչածդ օդը ծխախոտիդ ծխի հետ միասին նուրբ շուրթերիցդ դուրս բերել ,կբռնես գուցե գլուխդ ,մազրեդ կքորես ,կամ գուցե կհոգնես կարդալուց ,կամ գուցե նամակներս ինչ-որ չափով կստիպեն ժպտալ ,չգիտեմ :
Կարոտել եմ քեզ :եթե հարցնեիր` ինչն ես ամենից շատ կարոտել իմ մեջ ,ես չէի մտածի երկար ,կպատասխանեի `որ ամենից շատ կարոտել եմ կրծքերիդ ու մկաներիդ մեջ փակված սիրտդ ,իսկ հետո կարոտել եմ ուղիղ ձգվող մեջքդ ,հետո կարոտել եմ մատերդ ,նուրբ քայլվածքդ ,հայացքդ ,չէ ամենից շատ կարոտել եմ ինձ քեզ հետ ......
մի խոսքով ուզում եմ քեզ ...այնքան շատ ,որ այս նամակը գրելիս անգամ պատկերացնում եմ քեզ ,այստեղ ,կարծես միասին ենք գրում ,կարծես գլուխդ դրել ես ուսերիս ,ծխելով առանձ խոսք նայում ես թե ինչպես եմ գրում բառերը ,կարծես այս ամենը նկարագրելուց զգում ես ,տնքում ....
Հավատա ........կարծես այս չորս տարին չի էլ անցել ,կարծես մի չորս վարկյան առաջ է ամեն ինչ վերջացել ,կարծես անգամ հինգերորդ վայրկյանին նորից կսկսվի ...
Բայց ոչ ,ոչին հետ չի շրջվում ,հետ չի գալիս ոչինչ ,ու ոչ ոք էլ չի վերադառնում ,ու գիտեմ ,չորս վայրկյան ,ու թե չորս տարի ,միևնույն է ,դրանից հետո ոչինչ այլևս չի կրկնվում .........
ու այստեղ կասեմ ` Գրողը տանի ..........
No comments:
Post a Comment