Thursday 13 October 2016

Մահախոսական ...18+




Ես կամ
այստեղ եմ մոտիկ 
ինչպես խոստացել էի 
ծաղիկներ չես սիրում գիտեմ 
դրա համարել ոչինչ չեմ բերել
մենակություն սիրում ես 
դրա համարել մենակ եմ եկել 
ինքդել գիտեիր որ ամենից շատ ու ամենից զատ 
ես էի  քո հետ ու մենության հետ 
երեքս էլ սիրուն էինք նայվում 
չեմ լացում 
ընդամենը հեկեկում եմ 
ասես աչքերիցս կաթ-կաթ
թափվում ես դու 
բայց դու այնքան շատ ես խորքում
խորը ու անսահման 
որ չես պրծնում
չեմ լացում հավատացնում եմ քեզ 
ընդամենը կտոր -կտոր եմ լինում 
ինչպես մորթում ու կոտորում են աշունները արևներին
ես կամ 
այստեղ եմ մոտիկ 
քո հետ 
ինչպես առաջ 
և հետո 
և հիմա 
բայց ամեն դեպքում լացում եմ 
չեմ կարող չլացել 
վերջապես դողում եմ ցրտից
քեզանից հետո եկող քամիներից դողում եմ 
և ամենից շատ վախենում եմ 
անկարողությունից վախենում եմ 
չեմ դիմանում և ոչ մի ցրտին քեզնից հետո 
չեմ դիմանում 
ասես ձմեռակալել է  աշխարհը 
ու արևները մեռել են ասես 
ասես թռչուները չվել են գրողի ծոցը 
ասես մարդիկ մեռել են
ու չեն ծնվել այլևս
ասես ծովերը գժվել են 
աշխարհն են խեղդում 
ասես ամենուր քարացել են 
ես լաց եմ լինում 
կաթ-կաթ 
խոստովանում եմ ես
ես լացեմ լինում 
որովհետև դու գնացել ես 
ինչ անեմ ես այս մենակության հետ 
գժվել եմ 
ասես մարմնավորվել ու կողքս է նստել 
դեռ մի բանել ծխում է հետս 
դեռ մի բան կպչկվել է 
գլուխը դրել ուսերիս 
հետս եմ բերել 
ես կամ 
ինքն էլ կա ինձ հետ 
մենք դարձյալ երեքով են 
ես 
դու 
մենակությունը 
ես այստեղ եմ 
որ ասեմ 
դու գնացիր 
ես մնացի 
բայց այ մենք մահացանք 
սիրելիս 
երեքով մենք մահացանք 
իսկ ոչ ոք չի սգում մեր մահը 
ափսոս 
իսկ հիմա 
ամենից շատ 
ու երբևէ 
քեզ չեմ ներում 
որովհետև ես սևը չէի սիրում 
բայց սևը հագա 
դու ինձ հագցրիր սևով 
ես լաց չեմ լինում
ընդամենը հեկեկում եմ 
ինչ անեմ 
ուրիշ և ոչինչ 
այլևս 
չեմ կարողանում 
անել .
այստեղ եմ եկել 
որ ասեմ
դու չմեռար 
բայց այ մենք 
մենք մահացանք սիրելիս 

.............................................


No comments:

Post a Comment