Sunday 16 October 2016

Դու ՜





Ես որոշել եմ մեռնել
օդում կախված
հիմարի մահով
բայց անմահ եմ
ինչպես օդը կախված իմ վզից
նույնքան անմեռ նույնքան թափանցիկ .
ես անմահ եմ
որոշել եմ չմեռնել
անկախ նրանից որ ուզում եմ մեռնել .
ես անմահ եմ
գիտես
և դա նրանից
որ եսասեր եմ
վախենալու չափ տականք
բայց այսօր
այսօր մեղկ եմ
չէ որ սարսափելի հրեշներնել
ունեն
ունեն կարիք
ունեն մի անկյուն
չափված ու
ու ձևած
հատուկ մեկի
հատուկ անկյուն
խորքում
հատուկ տրամաչափով
քեզ էի տեղավորել
բայց դու՜ մեծացար
քեզ էի փակել
բայց դու՜ դուրս եկար
տարածվեցիր ծերից -ծեր
հատիկ առ հատիկ
այգիներ իջան իմ խորքում
այգիներ որ դու՜ էիր բերել
այգիներ որ դու՜ էիր լցնում
բայց այսօր մի տեսակ
մի տեսակ ծխամոլ եմ
այսօր այգիներ եմ վառում
խեղդում եմ այգիներ
որովհետև վախենում եմ
եսասիրությունս վերածվի քեզասիրության
ու մի օր գնաս
ու ծխամոլից վերածվեմ
մենության
թափանցիկ անօդ
կախվեմ օդում
ու ցանկանամ մեռնել
բայց մնամ անմահ
վախենում եմ
բայց գիտեմ որ
որ շնչելու համար
դու ես հարկավոր
օդը առանձ քեզ ինձ չի հերիքում
ու մտածում եմ
իսկ եթե չնշչեմ ոնցեմ մեռնելու եթե անմահ եմ
բայց և զգում եմ
եթե չլինես
ես ցած կիջնեմ իմ երազանքներից
կիջնեմ երկինքներից
ու կիջնեմ միջև հողերը թաց
որ լճացել են աշնան քաոսից
ու կիջնեմ
չէ ես եսասեր եմ
մեղկ մի հրեշ
ես մահկանցու էի քանի դեռ կաիր
իսկ երբ
իսկ երբ արդեն այլևս չկաս
ես անմահ եմ
որովհետև այդ
այդ քո չգոյությունը
երկար է թվում
այնքան երկար
որ ինձ թվում թե
ես անմահ եմ
այդ չափ մենակությունս երկար է թվում
անժամանակ ու անվերջ .
գրկիր ինձ
նորից գրկիր
այնքան շատ
անժամանակ
որ կպնենք իրար
սոսնձվեք իրար
ես դառնամ ԴՈՒ՜
կամ ԴՈՒ՜ ԴԱՌՆԱՍ ԵՍ
գրկիր ինձ
գրկիր այսօր մեղկ եմ
գրկիր որ ապրեմ
գրկիր որ կարողնամ մեռնել
գրկիր ու մնա
մնա այնքան
որ ինձ թվա թե այդքան ամեն ինչը անմահ է
անսպառ
անժամանակ
ու
ու ՄԻՇՏ
չէ եսասեր եմ
ու որոշել եմ մեռնել
բայց դու
դու այնքան կաս
այնքան խորը
այնքան լիքը ու անսպառ
որ եթե որոշեմ կախվել թելերից
ու իմ վերջը տալ
դու ու ես
այնքան ծանր ենք
որ թելերը կպոկվեն
ինձ գգցեն ցած
ու ես չեմ մեռնի
ու ինձ միշտ կթվա
թե ես անմահ եմ
որովհետև այս մենությունը
ննման է
անժամանակ
ու անսպառ
ու հավերժ
ու հավերժ անմահ մի էակի
որ քեզանից հետո
գրկել է ինձ
ու սիրում է .
սիրում է ինձ .
իսկ ես քեզ եմ սպասում
որ ինձ տանես այս
այս անժամանակ տառապանքից
որ տանես հեռու
.որ իրար կպնենք
որ իրար գրկենք
ՀԱՎԵՐԺ
ՈՒ ՄԻՇՏ ................







No comments:

Post a Comment