Monday 17 October 2016

ԻՄԸ ՜




Դու ներս եկար
շքամուտքին և ոչ ոք չկար
Դու ներս եկար
խորը
խորը
միջև ինձ
ու կոտրեցիր մթությունը
ու կոտրեցիր սևը իմ
մերկացրեցիր մենությունս
ու ինձ առար
ու տարար քեզ հետ
դեպի խորը
ավելի խորը
լույսը իմ
դու տարար ինձ դեպի ինձ
ու մեծացրեցիր
առար քո ծածկի տակ
ու հազարվոր մենություներ քշեցիր
հազարավոր լռություներ խաղտեցիր
ու ծաղկեցրեցիր սերը
ես շիկացա
ու վառվեցի
բայց հարություն առա
որովհետև շունչդ տվիր
հպվեցիր քարոտ մկաներիս
թացացրեցիր շուրթերս չոր
ու ամենից գեղեցիկը
դու իմ ներսում ու դեմ
ինձ ամուր ամուր ծածկեցիր քեզնով
ու ամենից շատ ու գեղեցիկ
դու մնացիր
մնացիր ՄԻՇՏ
ինչպես ծնող
ինչպես և Սեր
ինչպես և կին
ու ինչպես և այն մեկն ու միակը
որ ԻՄՆ էր այս ամենից դուրս
այս ամենի մեջ
աշխարհից դուրս
անհնարին
բայց հնարավոր
ՄԵԿԸ ու ՄԻՇՏ Է
միշտ մեկը ով ԻՄՆ Է ...............






No comments:

Post a Comment