Thursday 18 May 2017

Սիգարետ ՍԵՔՍ.... -ից Հետո 18 +




Ասում եմ ՝

Տարվա ԻՆՆԸ՛ ամիսներին
մենք իրար չենք ճանաչում
կամ մոռանում ենք իրար
իսկ մնացած երեք ամսին
ԳԱՐՈՒՆԱ ՛

Սկզբի համար տեղավորվում ենք քո նոր բազմոցին
գիտեմ ,որ մայիս  ամիսնա
երկու կամ երեք բառ ենք փոխանակում
երբեմն այլևս չգիտենք ինչից խոսել
ու քչփորում ենք քաղաքականությունը .

Հրաշքները սկսվում են երբ հարբում ենք
երբ հարբու ենք ուժեղ ՜
ու չենք կարմրում
մեր թեթևամիտ վարքից ու տենդից մոլոր բառերից
երբ այլևս ուժ չունենք ուղիղ նստելու
ուղիղ քայլելու
կամ ուղիղ մտածելու
ու բոլոր մտքերը տանում են սեքս .

անջատված ենք
կիսամերկություն
կեղտոտ բառեր
անվերջ սիգարետ
երբեմն մատեր
պատահական կպավ .
մի երկու րոպե լռեցինք
նայեցինք
դու իմ աչքերին ՛
ես քո մատերին
որոնք դողում են
չգիտես ինչպես մոտեցնել դրանք
ու ջանում ես պատահակության մասին
որ էլի կպնես .
բայց պատահականությունը կորում է
երբ շնչում ենք իրար դեմքի

քաղաքի մասին՝
ընդամենը լույսերն են վառել
քո տուն բերող ճանապարհը կորել է իմ մտքերում
կամ պարզապես ձայնդ էի ուզում լսել
մինչև դա զգալ իմ ականջների մեջ

չէի շտապում
քանզի գիշերվա թագավորությունը
մեզ համար լուսաբացին էր բացվելու
երբ մութ մտքերի մեջ պիտի կորեինք
մենք չէինք ննջելու կիսալուսին մեռոնե լույսի շողերում
այդ պահը անքնություն էր ցանկությունների
իսկ ցանկությունները սկզբի համար տարան մեզ լոգարան
այնքան ուրիշ էր երբ կպած էինք իրար
այնպիսի մի մարմնե մանրուք չկար
որ անգիր չանեինք այդ րոպեների մեջ
որոնք ցնդվելու են ժամու կեսվա թվացող հոգնածության մեջ
ու քո ձայնը
որ պարում էր լռություն թվացող շոյանքների մեջ
ու իմ շունչը
որ հնչում էր որպես աղոթք
բայց և գիշեր էր
բոլոր մտքերը տարան սեքս
մենք էլ գնացինք դրանց հետևից .

և առավոտյան
ձգված մկաններ
նյարդային անզգայացում
չհամբուրեցիր
չհամբուրեցի
լռություն թվացող կծկված այդ անշուք հոգնածության մեջ սուրճ էինք խմում
և ընդամենը  սուրճ
ոչ իրար ՛

սեքիս հետո
բացվեց  օրը
դու շտապեցիր
կարգի բերել բազմոցը
հեգնեցիր
որ բարձերը ցրված էին տանով
մեկ

հեգնեցիր որ գինու շշերը ցրված էին սենյակով մեկ
հեգնեցիր
որ վերնաշապիկս
ճմրթված էր
իսկ ես ցնդած
հեգնեցիր
որ սուրճը դառն էր
մինչդեռ սեքսի գիշերը դա մեկ էր քեզ համար
հեգնեցիր
որ անկողինը թաց էր
գիշերվա անմեղ քրտինքներից
ու մեռոներից
որոնք օրհնյալ  էին երեկ
հեգնեցիր որ մազերս անտեղի ցրված էին
մինչդեռ երեկ դրանք քեզ համար հրաշք էին
հեգնեցիր ամենում
սեքսից հետո միշտ էլ իրականությունը կեղտոտ է թվում
որը պետք է հավաքես
մաքրես
դասավորես
ու նորից շարունակես ապրել ՜

գնացինք .

տարին իննը ամիս իրար չենք տեսնի
իսկ մնացած երեք ամսիները
ԳԱՐՈՒՆ ԵՆ ՛

Գնացինք գրողի ծոցը
գնացինք կորելու ԻՆՆԸ ամսվա մեջ


...........................................


Բայց հրաշալին դա ծխախոտն է
միայն ու միայն սեքսից հետո ՜.



Մինչ նոր ԳԱՐՈՒՆ ՜....

No comments:

Post a Comment