Wednesday 15 February 2017

Մաքելվինի նամակը Նրան ...




Երկար տարիներ անց ,ես վերադառնում եմ քաղաք ,այնտեղ որտեղ ապրում էինք ,չէ առանձին չէ ,մի տան մեջ ,որտեղ կյանքը այնքան լի էր ,այնքան գեղեցիկ ,որ կարիք չկար տունը վերանորոգել ,որովհետև այն այնքան թեթև էր ու սիրելի.
Ժամանակի հետ հասկանում ես ,որ ամեն դեպքում կյանքի հանդեպ ունեցած քո պատկերացումները փոխվում են ,երբ չկա այլևս այն ամենը ինչ ուզում ես՝ ,երակներիդ մեջ ,սրտիդ մեջ ու մաշկիդ տակ .
Տունը խոնավ է ,պատերը արդեն քանդված ,իսկ պատուահնները բաց .այստեղ մոտակայքի սրաճարանը փակ է ,վրան գրված ՝Վարձով է տրվում ,իսկ մայթերը նույնն են մնացել,քանդված ու փոսոտ .
Ծառերը մերկ են ,իսկ այգիները չորացած .ասես այս թաղամուս ամեն ինչ դատարկվել է ,լիքն է միայն մեր սիրելի մարդկանց հոգսերը ,որոնք քարշ են տալիս այս փողոցներով մեկ .
Գրում եմ ,որովհետև հաճելի  մի զգացում է ,տունը վերանորոգում եմ ,պատուհաններին հագցնում վարագույր ,որ արևը չխանագրի ինձ .
Ուզում եմ ասել ,որ քեզանից հետո ես առանձնացել եմ աշխարհից ,կտրվել կյանքից ու պոկվել այն ամենից՝ ինչը սիրում էի քեզ հետ ,այս պահին ամենից շատ ատում եմ շփումները ,դրանք վախեցնում են ինձ .Ընկերներից հեռու եմ ,որովհետև նրանք իրենց հոգսերն ունեն ,իսկ ես իմը .առհասարակ քեզանից հետո փոխվել է միայն ժամանակն ու տարիքը ,ինչու չէ՝ ի վերջո ես .
Վերջրես լսեցի որ կյանքդ լավ է ,ունես սիրելի .մի պահ փորձեցի ինձ պատկերացնել այդ դերում ,և ոչինչ չստացվեց ,որովհետև ամենից առաջ այս պահին ոչինչ չեմ զգում քո հանդեպ ,և դա տարօրինակ է .բայց գիշերներ են լինում ,երբ հեկեկում եմ ,երբ հիշում եմ ,որ այսօր այստեղ չես .
Բացի այդ ՝ կյանքը շարունակվում է .քեզ միշտ տեսնելի հասկանում եմ ,որ ամեն դեպքում մենակ եմ ,ես ու իմ աշխարհը ,որտեղ քեզ ամեն կերպ փորձում էի խցկել ,մինչ դու փորձր էիր անում թողնել ու գնալ,դա ես չէի զգում ,և երջանիկ էի .ամեն դեպքում մենք ազատ ենք ,և միայն մենք ,դու դա լավ գիտես ,..
Տարիներ են անցել ,ամեն ինչ փոխվել է ,և գուցե դա է գեղեցիկը ,միայն այն չի փոխվել ,որ երբեմն քեզ կարոտում եմ ,և դա գեղեցիկ է ,դա թույլ է տալիս միշտ հիշել քեզ ,անգամ երբ իմը չես .
Կյանքը շարունակվում է ,ինչպես գիտես իմ բարդ բնավորությունը ,սև ռոմի հանդեպ մեծ հակումը ,և անվերջ ծխելու սերը ,այդպես էլ մնացի անբաժան ինձնից ,և դա է որ որևէ կերպ լցնում է կյանքս .
Վերդարձել եմ ,որ էլ ավելի փախնեմ աշխարհից ,ի վերջո այս տունը ,այնքան հեռու է աշխարհից ,այստեղ լռություն կա ,կա սեր ,կա կյանք ,կա խաղաղություն ,այս տունը ամեն դեպքում երևի թե ամենալավ բանն է ,որ կարող է պատահել ինձ .
Հա կարոտում եմ ,ասես դու ես երկաներիս մեջ արյան փոխարեն հոսում ,և քեզանից հետո դժվար է ուղիղ քայլել ,համակերպվելով այն մտքին ,որ չկա հենարան ,ում ուսերին կգդնեմ գլուխս ու կլռեմ .և դա ամեն դեպքում այդպես էր .
Գիրք ինչպես միշտ չեմ կարդում ,դու մի մեղադրիր ինձ ,ես չեմ կարողանում կարդալ ,որովհետև միտքս զբաղված է միշտ .հիվանդության մասին ասեմ ՝ ոչինչ չի փոխվել ,ոչ վատանում է ,ու ոչ լավանում .բայց վախենում եմ ,որ կգա մի օր ,երբ ստիպված կլինեմ տանը կապվել ,որովհետև ոտքերս սկսել են ցավալ .կգա մի օր ,երբ այլևս չեմ կարողանա շարժվել ,ինչը գուցե փրկություն է ,չէ որ ցանկացած միջոց աշխարհից փախնելու համար ,ինձ երջանկացնում է .
Տուն եմ եկել ,և իրոք տուն .չգիտեմ գուցե մի օր հանդիպենք այստեղ ,գուցե դու էլ մի օր երբ փախչես աշխարհից գաս այստեղ .մնաս այստեղ .գուցե դու դեռ կգաս .որովհետև նման ես ինձ .բացի մի բանից .ես քեզ չեմ ներել ,իսկ դու ինձ ներել ես ,անգամ առանձ պատճառի .
Գինին մնացել է ,և դա է գուցե մեր կյանքի ,այն երանելի օրերի վկան ,որը տարիներ անց դեռ սպասում է մեզ .բայց քեզ հետ չեմ խմի .որովհետև հոգնել եմ խմելուց ,քեզ հետ միայն այդ պահին կնստեմ ու այդքանը .չէ որ այս տանը պետք է լռել ...

մի խոսքով դեռ կգրեմ .
ընդամենը ասեմ ՝ տարիներ անց վերդարձա այստեղ ,ու առաջին անգամ կյանքում կփորձեմ ապրել առանց քեզ այստեղ .
և եթե կարողանամ ,դա իրոք հաղթնակ կլինի .որովհետև ամեն ինչ քեզ  է հիշեցնում ....սիրելիս .



No comments:

Post a Comment