Thursday 9 March 2017

Նյու Յորքի կտուրներից .....





Չգիտեմ թե երբևէ հարբել ես այնքան
որ սթափվես .
Հարբել ես այնքան
որ Քո տան աթոռի փոխարեն նստես գնացքը ու գնաս
հեռանաս ասենք լուսադեմին .
Ամբողջ ճանապարհին ջազզ խցկես ականջներիդ մեջ
աչքերդ չռես կանաչ հովիտներին
ու զգաս որ ամեն դեպքում կյանքը այնքան կանաչ է .

Հարբել ես այնքան որ ջազզը լսես առավոտյան
ոչ թե Նյու Յորքի կապույտ լույսերով ողողված երեկոի մեջ
այլ լսել բնության մեջ .
հարբել ես այնքան
որ սթափվել ես
ու մոռացել քո թանկարժեք մտքերի մասին
պոկվել ինքդ քեզանից
հագել քո ամենատգեղ վերնաշապիկը
ու գրողը տանի մոռացել լոգանք ընդունել .
Հարբել ես այնքան որ ժպտացել ես
անկախ այն մտքից որ դա փչացնում է քո գեղեցիկ դեմքի լրջությունը
սառնությունը ու կոպտությունը .

Արդյոք հարբել ես այնքան
որ մոռացել ես անցած սերերիդ մասին
բառացի չես մոռացել
այլ պարզապես հանգիստ նստել ու հիշել ես .
Հարբել ես արդյոք այնքան
որ կյանքում առաջին անգամ արել ես այն ինչ չես սիրում
ակնոցներ չես կրել որ պաշտպանվես քո չսիրած արևից .
Սուրճը չես խմել որ չարթնանաս.

Չգիտեմ թե հարբել ես թե ոչ
այնքան որ իսկապես հարբես .

Դա նման է սառը ցնցուղի
որից հորդում է այն անձրևի ձայնը
այն աշնան տարու
որ այլևս քեզ չտեսա .

Չէ քեզ փնտրում
բայց կուզեի հարցնել որտեղ ես դու
գուցե պատհամաբ մոտիկ լինեիր
ու սուրճ խմեինք .

Չէ որ գիտես թե որքան եմ սիրում նայել դեմքիդ
գուցե աչքերդ տգեղ են ու անշուք իմ կանաչ աչքերի համեմատ
բայց քոնը գրեթե կապույտ է և դա ճշմարտություն է .
կապույտ ջազզի նման .

Հարբել ես այնքան որ կորցնես ինքդ քեզ
չկախվես ինքդ քո մկաներից
ու քեզ թույլ թողես
որ ցանկցած մի փոքրիկ բանից
անգամ գրեթե չբառից
կամ թեթևակի մի հեգնանքից
թեքվես ու ընկնես
փռվես փողոցներից մեկում
ասենք Երևանյան Աբովյանում
ու աչքերդ փակես
գլխապտույտի մեջ ընկնես
ու չշկինես հավաքվածների հիստերիկ հայացքից.
արդյոք հարբել ես այդքան
որ անտարբեր լինես ձմռան սառը տապից հետո բացվող գարնան տաք ցրտին
հարբել ես այնքան
որ անկախ քո վերնշապիկի հաստությունից սառի մաշկդ
հարբել ես այնքան որ կծկվես ինքդ քո մեջ ու առանց օրորվելու քայլես ճանապարհին
անտեսելով հազարավոր այն մեքենաներին որոնք քեզ գրեթե տակն են գցում .

Դու չես հարբել
իսկ դա այնքան հեշտ է երբ  ոչինչ չես զգում
բայց ինչ-որ մի նյարդ մաշկիդ տակ եռում է .

Դու չես հարբել
հակառակ դեպքում կիմանաիր
թե որքան դժվար է չհարբելը

Չէ քեզ չեմ փնտրում
ուղղակի կուզեի հարցնել որտեղ ես դու
իմ երժաշտության մեջ
իմ եռացող նյարդերի մեջ
իմ ձեռքերի
իմ խոսքերի
իմ բառերի
թե ամեն դեպքում դրսում
չակնկալելով ոչ մի պատասխան
որովհետև դու չկաս .

Իսկ ես շատ եմ հարբել
այնքան
որ ջազզը գրկած
քայլում եմ Երևանյան փողոցներից մեկում
ու չեմ սպասում
թե կհանդիպեմ քեզ.
ու քաղաքը այնքան փոքր է որ անարդար է քեզ չհանդիպելը .
ինձ թվում է թե
դու և ես
հիմա Նյու Յորքի կտուրներից մեկում
իրար գրկած
մտածում ենք թե այս աշխարհում մեզանից բացի ոչ ոք չկա
իսկ Նյու Յորքի կտուրներից աշխարհը այնքան մեծ է
Երևանը չի երևում
ես չեմ երևում փողոցներից մեկում
ու չի նկատվում
որ դու ամեն դեպքում չկաս .....

Ուզում եմ ընդամենը  ասել
 վերջաբանում ուզում եմ ասել ՝

Իմ սիրտը մոռացել է զարկել ......

No comments:

Post a Comment