Tuesday, 29 May 2018

Կիսալուսին .............



Դառն է համը....
կիսալուսինը ծովում է վառվում
երեկոները գիշեր են
իսկ լուսաբացերին չեմ հավատում .
աղոթքների մասին ոչինչ չգիտեմ
և ինչ-որ մեկը ծնկի է իջնում ծովի ափերին
և դեռ լուսինը վառվում է ծովում
ցավը դեռ նույնքան դառը համը ունի
ծխիր՜
չէ որ այլևս ոչինչ չկա անելու
դավաճան մարմին
մի կեսս ցավում է ներսից
ոչ ոք չի գրկում թուլությունս
և չի հենում իր գրկի մեջ
մարմնիս մեջ թռչուներ են ծլվում
մեռնելու վրայ են ՜
այնքան եմ ծխել
որ շնչառությունս ռիթմով է քաշվում .
և այլևս չեն արձակվում տաբատներս
մոռանալ կիրքը՜
խմիչքները՜
նստել մի մութ անկյունում
ու ծխել ՜
չէ որ այլևս ոչինչ չկա անելու .

և ահա հոգիս դուրս է նետվում բեմ
ես խաղում եմ
մի կողմում շպրտված աթոռ
հոգիս չի նստում տեղը ՜
գոռում են ծափահարությունները ականջներիս մեջ
և գիշերվա կեսին
բեմահարթակին
առանց լույսերի
թուլությունս հոսում է
և ես նման եմ սև ջրի
արնքամված երակներիս մեջ խցկում եմ ...

բեմից գոռում է լեզուս
լռությունս չի գրկում ոչ մեկի ուղեղը
և ոչ մեկի սիրտը չի գնտակահարվում խղճությամբ
և բոլորը ծափահարում են
ես հայելի եմ դիմացներին դրված

ես քո դեմքն ունեմ լսում ես ՜

և քո դեմքն ունեմ
դու էլ լսիր ՜

և այն դեմքս որ ներսից ունեմ

ծափահարությունները խցկվում են թոքերիս մեջ
և դարձյալ ծանր հազ ՜

ոչ ոք չի հասկանում թե որքան մենակ եմ ...

այսքանի մեջ....

թռչունները ծլվլում են մարմնիս մեջ
խաղաղությունն է սպանվում իմ մեջ
սև սև ՜
այն հազարավոր կոֆեները դուրս են գալիս իմ աչքերից
այն մենակության սրճեփը
որ եռում է ամեն մի արևի ծագման դիմաց
սուրճերը ՜
լսում ես ՜
մենակության սև սուրճերը ...
այն հազարավոր առավոտներից որոնք երբեք չեմ հաշվել ..
դառն է համը
իմ մարմնի
և հոգիս ուտում է մարմինս.
կիսալուսինը վառվում է ծովում

և ես ./...
գիտես ՜
բեմի ուղիղ կենտրոնում
ծափահարություններից խեղդվում եմ

սիրելիս ՜
աղոթքների մասին ոչինչ չգիտեմ ՜
և ես չգիտեմ թե ինչպես փրկվեմ այս ՝ սատանայական եսասիրությունից .........

Վեն Մաքելվին

No comments:

Post a Comment